Ղրղզստանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել

Լուրեր

07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
Բոլորը

Ղրղզստանի խորհրդարանի՝ Ժոգորկու Քենեշի խոսնակ Նուրլան Թուրգունբեկ Ուլուն հրաժարական է տվել։ Նա հայտարարել է, որ որոշում է կայացրել թողնել խորհրդարանի նախագահի պաշտոնը, և որ ոչ ոք իր վրա ճնշում չի գործադրել, գրում է Current time-ը։

Նա նշել է, որ Թուրքիա գործուղման ընթացքում երկրում տեղի են ունեցել «նշանակալի քաղաքական փոփոխություններ»։

«Ես չեմ ծառայում երկու կամ մեկ անձի. ես ծառայում եմ ղրղզ ժողովրդին, խորհրդարանին և պետությանը։ Հետևաբար, սխալ է ինձ կապել մեկ անձի հետ։ Բայց մենք պետք է զարգացնենք քաղաքական մշակույթ առանց սկանդալի կամ ապատեղեկատվության, ես որոշում եմ կայացրել թողնել Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի խոսնակի պաշտոնը»,- ասել է նա։

Խորհրդարանի նոր խոսնակ է դարձել 44-ամյա Մարլեն Մամատալիևը։

Նուրլան Թուրգունբեկ Ուլուն խորհրդարանի խոսնակ է ընտրվել 2022 թվականի հոկտեմբերին: 2025-ի դեկտեմբերին VIII գումարման խորհրդարանի ընտրություններից հետո նա կրկին դարձել է խոսնակ: Նա համարվում է Կամչիբեկ Թաշիևի մտերիմ գործընկերը, որը փետրվարի 10-ին ազատվել է Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի նախագահի պաշտոնից։

Փոխվարչապետ Էդիլ Բայսալովը, մեկնաբանելով վերջին քաղաքական իրադարձությունները (Տաշիևի պաշտոնանկությունը և նախագահին ուղղված նամակը՝ նոր նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ), նշել է, որ վերջին ամիսներին «որոշակի անպատասխանատու տարրեր՝ տարեց «խոցված օդաչուներ» և «քաղաքական սնանկներ», որոնք թաքնվում են Կամչիբեկ Տաշիևի անվան տակ և հետապնդում են իրենց անձնական նպատակները, սկսել են խոսել նրա անունից՝ ակտիվորեն խթանելով անձնական իշխանության ձգտումների և առաջիկա իշխանափոխության վերաբերյալ ենթադրաբար արդեն ընդունված որոշումները՝ ստեղծելով լռակյացության և թաքնված դիմակայության մթնոլորտ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի