ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի քաղաքներին. վիրավորների թվում նորածին երեխա կա

Լուրեր

28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
Բոլորը

Ռուսական զորքերը փետրվարի լույս 12-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային։ Current time-ի հաղորդմամբ՝ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն գիշերը հայտնել է, որ ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածում են քաղաքի ենթակառուցվածքներին: Ավելի ուշ նա նշել է, որ Դարնիցկիի շրջանում հարված է հասցվել մասնավոր տանը, իսկ Գոլոսիևսկի և Դեսնյանսկի շրջաններում՝ ոչ բնակելի շենքերին: Դնեպրոպետրովսկի շրջանում բեկորներ են ընկել բնակելի շենքի մոտ: Հաղորդվում է երկու վիրավորի մասին, որոնցից մեկը ծանր վիճակում է։

Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ Ռուսաստանը զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարված է հասցրել Դնեպրին և Դնեպրոպետրովսկի շրջանին: Դնեպրում վիրավորվել է չորս մարդ, այդ թվում՝ նորածին երեխա: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:

Դնեպրում վնասվել են ենթակառուցվածքներ, մասնավոր տներ և մեքենաներ, իսկ Սինելնիկովկայի շրջանում՝ ենթակառուցվածքներ և մանկապարտեզ:

Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ Օդեսայի շրջանում վնասվել են քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքները։ Հրդեհներ են բռնկվել շուկայում և սուպերմարկետում։ Մոտակա շենքերում կոտրվել են ապակիներ, 15 ​​մեքենա է այրվել։ Նախնական տվյալներով՝ մեկ մարդ վիրավորվել է։

Ռուսական բանակը գիշերը Ուկրաինայի վրա հարձակվել է 24 հրթիռներով և 219 ԱԹՍ-ով։ Դրանցից խոցվել է 16 հրթիռ և 197 անօդաչու թռչող սարք։ Հիմնական հարվածները հասցվել են Կիևին, Խարկովին, Դնեպրին և Օդեսային, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի