Ոնց որ 12 թվից նույն շորով մնանք․ ով օրհներգի կարգը չպահի, պատասխանատվության կենթարկվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
Բոլորը

Կառավարությունն ընդունեց Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման կարգի որոշումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ պետական մարմինների միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ։

«Սա նշանակում է, որ մի շարք գերատեսչություններում պետք է ունենան նվագախմբեր, երգչախմբեր, իսկ նրանք, ովքեր չունեն, թող հրավիրեն, որ կատարեն։ Եթե այնպիսի միջոցառում է, որ օրհներգը պետք է հնչի, նշանակում է՝ այդ միջոցառումը որոշակի բյուջե էլ ունի, կարելի է այդ միջոցառման այլ ատրիբուտներից քիչ ծախսել և ուղղել դրան։ Սա մշակույթի, երաժշտության զարգացման ոլորտում ներդրում է»,- ասաց նա` շարունակելով.

«Մանկապարտեզների և դպրոցների դեպքում, երբ ասում ենք՝ սաները կարող են կատարել, պետական հիմնարկներում ևս կարող են ունենալ երգչախմբեր, որոնք կարող են պետական օրհներգը կատարել, և կարծում եմ՝ շատ գեղեցիկ կլինի։ Իհարկե, մի քիչ երգելու ընդունակության և տաղանդի հարց կա, բայց, կարծում եմ՝ ևս մեկ հետաքրքիր էլեմենտ կմտնի պետական համակարգում աշխատելու երբեմն միօրինակ առօրյայի մեջ, չնայած այն գնալով ավելի ու ավելի պակաս միօրինակ է դառնում»։

Այլ կառույցներում էլ ստանդարտ է սահմանվում, որ պետք է միացվի այն ձայնագրությունը, որը պետական ստանդարտով սահմանված է և տեղադրված է պաշտոնական կայքերում․ դրանցից դուրս օրհներգի տարբերակներ միացնելը պարզապես արգելվում է։

Փաշինյանը նշեց, նրանք ովքեր չուզենան օգտվել օրհներգի ճիշտ տարբերակից՝ կհետևի պատասխանատվությունը։

Նա հանձնարարեց, որ օրհներգի նոր, լավ հոլովակ նկարել։

Մանրամասները` տեսանյութում։