ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալն ընդունել է Salesforce ընկերության ներկայացուցչին

Լուրեր

06.11.2026 | 15:34
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է բիզնես ավտոմատացման ոլորտում համաշխարհային առաջատար Salesforce ընկերության Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա տարածաշրջանի մասնագիտական ​​ծառայությունների պրակտիկայի ղեկավար Ջոն Բանյանին:

«Հանդիպման ընթացքում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ առանձնահատուկ շեշտադրելով պետական կառավարման համակարգի, տնտեսության և հասարակության թվային փոխակերպմանն ուղղված ծրագրերը։ Ընդգծվել է նորարարական տեխնոլոգիաների ներդրման, «Ամպայինն առաջինը» (Cloud First) քաղաքականության, կիբեռանվտանգության և թվային կառավարման համակարգերի զարգացման կարևորությունը՝ նպատակ ունենալով ապահովել առավել արդյունավետ, թափանցիկ և մատչելի հանրային ծառայություններ։

Ջոն Բանյանը բարձր է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի դինամիկ զարգացումը և նշել, որ Salesforce-ը մշտապես հետաքրքրված է նորարարական լուծումների տարածմամբ այնպիսի շուկաներում, որոնք առաջնահերթություն են համարում թվային առաջընթացը և տաղանդների բացահայտումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  համագործակցության մի շարք առաջնահերթություններ` պետական և մասնավոր հատվածների արտադրողականությունը բարձրացնելու նպատակով։ Կողմերն անդրադարձել են նաև անվտանգ ամպային տեղակայման մոդելների մշակմանը, որոնք լիարժեքորեն կհամապատասխանեն Հայաստանի տվյալների պաշտպանության օրենսդրությանը և միջազգային լավագույն փորձին։

Salesforce-ն ամերիկյան առաջատար տեխնոլոգիական ընկերություն է, որը հիմնադրվել է 1999թ և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (Customer Relationship Management – CRM) աշխարհի խոշորագույն ամպային հարթակներից մեկն է։ Ընկերությունը տրամադրում է լուծումներ վաճառքի, սպասարկման, մարքեթինգի և բիզնես գործընթացների ավտոմատացման համար, որոնք նպաստում են կազմակերպությունների թվային փոխակերպմանը և հաճախորդակենտրոն կառավարման մշակույթի ձևավորմանը»,- ասված է հաղորդագրությունում։