Առաջին անգամ եմ լսում. Զելենսկին` փետրվարի 24-ին ընտրությունների մասին հայտարարելու վերաբերյալ

Լուրեր

30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
30.09.2026 | 20:12
Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում 500 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրել
30.09.2026 | 20:00
Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:46
Տարբերվող՝ չի նշանակում՝ սխալ. ի՞նչ է նեյրոտարբերությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:30
Էլեկտրամեքենայի մարտկոցը․ ի՞նչ է լինելու 15 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:17
Հոկտեմբերի 1-ին մի շարք բնակավայրերում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ
30.09.2026 | 19:13
Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
30.09.2026 | 19:00
ՌԴ-ն պետության զավթման նպատակով է ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակման գնացել, անել իշխանափոխություն՝ պրոռուսականների միջոցով․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 18:51
Ալիևը Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի հետ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարման հարցեր է քննարկել
30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Financial Times-ի հոդվածը, որում պնդում կա, որ նա փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման մեկնարկի տարելիցին, կհայտարարի նոր նախագահական ընտրությունների և խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հանրաքվեի ամսաթիվը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Առաջին անգամ եմ լսում 24-ին ընտրությունների մասին հայտարարելու մտադրության վերաբերյալ։ Հավանաբար, առաջին անգամ տեղեկացել եմ Financial Times-ից, իսկ հիմա լսում եմ ձեզանից։ Երկրորդ՝ ես բազմիցս խոսել եմ ընտրությունների մասին, մենք գնում ենք ընտրությունների, երբ կան բոլոր անվտանգության երաշխիքները»,- ասել է Զելենսկին։

FT-ը հաղորդել էր, որ Թրամփի վարչակազմը պնդում է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության հարցում, որը դե յուրե անհնար է ռազմական դրության պայմաններում, իսկ դե ֆակտո՝ մարտական ​​գործողությունների ընթացքում։ Հակառակ դեպքում, ըստ հրապարակման, ԱՄՆ-ը սպառնում է չեղարկել անվտանգության երաշխիքները։ Նշվում էր, որ Զելենսկին պատրաստ է ընտրություններն անցկացնել մինչև մայիսի 15-ը, չնայած շատ անկախ փորձագետներ այս վերջնաժամկետն անիրատեսական են անվանել, անգամ մարտական ​​գործողությունների դադարեցման դեպքում։

Մեկնաբանելով այս հրապարակումը՝ Զելենսկին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է ընտրությունների, բայց դրանք փետրվարի 24-ին հայտարարելը տեղին չէ։

«Սա շատ լուրջ ամսաթիվ է։ Չորս տարվա պատերազմ։ Մեծ թվով մարդիկ, որոնք պաշտպանել են մեր պետությունը, զոհաբերել են իրենց կյանքը։ Փետրվարի 24-ից ի վեր նրանք ամեն օր պաշտպանում են իրենց պետությունը»,- նշել է  նա։

Զելենսկին այս համատեքստում նաև ասել է, որ ԱՄՆ-ն իսկապես բարձրացրել է Ուկրաինայում ընտրությունների հարցը։

«Ոչ, նրանք չեն սպառնում հրաժարվել անվտանգության երաշխիքներից։ Նրանք ընտրությունները չեն կապում անվտանգության երաշխիքների հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի