Թրամփը Նեթանյահուի հետ հանդիպմանը պնդել է ԱՄՆ-Իրան բանակցությունների շարունակման հարցում

Լուրեր

30.09.2026 | 20:12
Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում 500 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրել
30.09.2026 | 20:00
Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:46
Տարբերվող՝ չի նշանակում՝ սխալ. ի՞նչ է նեյրոտարբերությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:30
Էլեկտրամեքենայի մարտկոցը․ ի՞նչ է լինելու 15 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:17
Հոկտեմբերի 1-ին մի շարք բնակավայրերում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ
30.09.2026 | 19:13
Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
30.09.2026 | 19:00
ՌԴ-ն պետության զավթման նպատակով է ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակման գնացել, անել իշխանափոխություն՝ պրոռուսականների միջոցով․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 18:51
Ալիևը Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի հետ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարման հարցեր է քննարկել
30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
30.09.2026 | 18:21
«Կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը»․ Պեսկով
30.09.2026 | 18:15
Դատարանը Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխեց տնային կալանքով
30.09.2026 | 18:10
Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել // ԱՄՆ զորքերը հեռանում են Իրաքից․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 18:03
Վերլուծվում է վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման և իրացման գների վերաբերյալ տվյալները․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և ասել, որ պնդում է Իրանի հետ բանակցությունների շարունակման հարցում, քանի որ ԱՄՆ-ն առաջ է մղում Թեհրանի հետ միջուկային  գործարքը, գրում է France 24-ը։

Նեթանյահուն գրեթե երեք ժամ է անցկացրել Սպիտակ տանը։ Ո՛չ նա, ո՛չ էլ Թրամփը լրագրողների հարցերին չեն պատասխանել։ Դրանից հետո Թրամփը սոցցանցում գրել է, որ «շատ լավ հանդիպում» է եղել, բայց որ «որոշակի բանի չեն հասել, բացի այն, որ պնդել է Իրանի հետ բանակցությունները շարունակելու հարցում՝ տեսնելու համար՝ արդյո՞ք համաձայնագիրը կարող է կնքվել»։

«Անցյալ անգամ Իրանը որոշեց, որ ավելի լավ է չկնքել գործարքը և օդային հարված ստացավ ԱՄՆ-ից։ Հուսով եմ՝ այս անգամ նրանք ավելի խելամիտ և պատասխանատու կլինեն»,- գրել է Թրամփը։

Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ երկու առաջնորդները քննարկել են Իրանի հետ բանակցությունները, ինչպես նաև Գազայում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, և նրանք «համաձայնվել են շարունակել իրենց սերտ համակարգումն ու հարաբերությունները»։

Հանդիպումը Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում նրանց յոթերորդն էր և տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն և Իրանը զգուշավոր լավատեսություն են հայտնում ուրբաթ օրը Օմանում անուղղակի բանակցություններ անցկացնելուց հետո՝ այն մասին, թե ինչպես կրկին մոտենալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։

Հանդիպումից առաջ Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, թե Իսրայելը ցանկանում է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները ներառեն Թեհրանի բալիստիկ հրթիռների ծրագիրն ու նրա աջակցության սահմանափակումները այնպիսի զինյալ խմբավորումների հետ կապվաած, ինչպիսին են ՀԱՄԱՍ-ը և Հըզբոլլահը։

«Ես նախագահին կներկայացնեմ մեր տեսակետը այս բանակցությունների սկզբունքների վերաբերյալ, այն էական սկզբունքների, որոնք, իմ կարծիքով, կարևոր են ոչ միայն Իսրայելի, այլև աշխարհում բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խաղաղություն և անվտանգություն Մերձավոր Արևելքում»,- ԱՄՆ մեկնելուց առաջ ասել էր Նեթանյահուն։

Ըստ հրապարակման՝ առայժմ պարզ չէ, թե որքան ազդեցություն կունենա Նեթանյահուն Թրամփի վրա Իրանի նկատմամբ մոտեցման հարցում։ Սկզբում Թրամփը սպառնում էր ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ հունվարին համազգային բողոքի ցույցերի արյունալի ճնշման պատճառով, սակայն վերջին շաբաթներին անցել է ճնշման արշավի՝ փորձելով համոզել Թեհրանին համաձայնության գալ իր միջուկային ծրագրի շուրջ։

Նեթանյահուն հանդիպել է նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ և համաձայնել լինել Գազայի Խաղաղության խորհրդի անդամ։

Ինչ վերաբերում է բանակցությունների վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը, երկրի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ խորհրդակցություններ կլինեն «հաջորդ քայլերի» վերաբերյալ։ Նա նաև նշել է, որ երկու վաղեմի հակառակորդների միջև անվստահության մակարդակը մնում է «լուրջ մարտահրավեր բանակցությունների առջև»։ Նա ազդարարել է, որ Իրանը կպահպանի իր դիրքորոշումը, որ պետք է կարողանա հարստացնել ուրանը՝ Թրամփի հետ վիճաբանության հիմնական կետը։

Անցյալ տարվա նոյեմբերին Արաղչին հայտարարել էր, որ Իրանը այլևս չի հարստացնում ուրան՝ անցյալ տարվա պատերազմի պատճառած վնասի պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի