Ադրբեջանի պետական ​​AzTV-ն խմբագրել է Վենսի կատակը Մեհրիբան Ալիևայի՝ փոխնախագահ լինելու մասին

Լուրեր

29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:59
Թրամփն ու Էրդողանը տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներն են քննարկել
29.10.2026 | 13:48
ChatGPT-ն Amazon-ի ծրագրավորողի համար էպիլեպսիայի դեղամիջոցի չափաբաժինը նվազեցնելու ծրագիր է կազմել՝ առաջարկելով թաքցնել բժիշկներից․ աղջիկը հանկարծամահ է եղել
29.10.2026 | 13:46
Ամիսներով մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:20
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:17
Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Բոլորը

Ադրբեջանի պետական ​​AzTV հեռուստաալիքը խմբագրել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կատակն Ադրբեջանի առաջին տիկին և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին։ Մեկնաբանությունները հնչել են Վենսի և նախագահ Իլհամ Ալիևի միջև Բաքվում կարճատև մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է OC media-ն։

Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսում Վենսն իր խոսքն ավարտել էր կատակով. «Երկրորդ տիկինը [Ուշա Վենսը] և ես շատ ուրախ ենք ընթրիքի համար։ Եվ, ինչպես ես հասկանում եմ, Ադրբեջանի փոխնախագահը նաև նախագահի կինն է։ Հուսով եմ՝ դա երկրորդ տիկնոջը որևէ գաղափար չի տալիս»։

Սպիտակ տան պաշտոնական հեռարձակման համաձայն՝ Ալիևը ծիծաղել և «այո» է պատասխանել Վենսին, բայց զրույցը Ադրբեջանում ցուցադրվել է այլ կերպ։ Նախապես AzTV-ն Վենսի մեկնաբանություններն անգլերենից թարգմանել է հետևյալ կերպ. «Ես գիտեմ, որ առաջին փոխնախագահը նախագահի կինն է, և մենք ուրախ ենք, որ մեր ամուսինների՝ կողակիցների միջև այս հարաբերությունները շարունակվում են»։

Ավելի ուշ նրա մեկնաբանությունների իրական ձևակերպումները տարածվել են անկախ լրատվամիջոցների կողմից, ինչպիսիք են Meydan TV-ն, Hamam Times-ը և Qazetchi-ն: Դրանից հետո AzTV-ն ավելացրել է Վենսի կատակի ճիշտ թարգմանությունը:

Ալիևան Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնում նշանակվել է ամուսնու հրամանագրով՝ 2017 թվականին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի