Ինչ է ենթադրում Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, որում նաև կարևորվում է TRIPP-ը

Լուրեր

15.04.2026 | 23:15
Մրգաշենում սպանություն կատարած եղբայրները կալանավորվել են. ՔԿ
15.04.2026 | 22:56
ԱԳՆ կայքում Հունգարիայի հետ հարաբերությունները խզելու պատճառները նշված չեն եղել, որևէ խմբագրում չի արվել
15.04.2026 | 22:48
Մայիսի 3–5-ը Հայաստանում սահմանափակվում են ընդհանուր նշանակության ավիացիոն թռիչքները. Քաղացիացիայի կոմիտեի պարզաբանումը
15.04.2026 | 22:21
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.04.2026 | 22:03
Կառավարությունը միջազգային աճուրդից ձեռք է բերել աշխարհահռչակ ամերիկահայ նկարչի «Անվերնագիր» գրաֆիկական աշխատանքը
15.04.2026 | 21:43
Առաջիկա գիշերը Երևանում և մի շարք մարզերում հնարավոր է ցրտահարություն
15.04.2026 | 21:30
Սամվել Կարապետյանը չի կարող ՌԴ-ի հետ «խաթարված» հարաբերություն վերականգնել․ ԱԲ-ն ունակ չէ բանակցելով հարց լուծել․ Անահիտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 21:28
Booking.com-ը տեղեկացրել է հաճախորդներին իրենց անձնական տվյալների արտահոսքի մասին
15.04.2026 | 21:12
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած
15.04.2026 | 20:57
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը համաձայնել է զենք չուղարկել Իրանին
15.04.2026 | 20:45
Սամվել Կարապետյանը կոպիտ սխալվեց, ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմից խոսեց․ շանտաժով իշխանության գալը սխալ է․ Գարեգին Չուգասզյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 20:34
Սամվել Կարապետյանը հրաժարվում է երկքաղաքացիությունից․ միլիարդատերը խոսեց դատարանի դահլիճում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 20:26
Իրանցի պաշտոնյան հայտարարել է, թե Լիբանանում այսօր գիշեր մեկշաբաթյա հրադադար կսկսվի
15.04.2026 | 20:15
Հայաստանը պաշտոնապես միացել է BES Solution Fund-ին
15.04.2026 | 19:59
Թրամփը հայտնել է, որ Սի Ցզինպինի հետ նամակներ են փոխանակել Չինաստանից Իրանին զենքի մատակարարումների վերաբերյալ
Բոլորը

Հրապարակվել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին խարտիայի տեքստը, որում անդրադարձ է կատարվում նաև TRIPP-ին։ Նախ՝ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը վերահաստատում են միմյանց ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը իրենց աջակցությունը՝ որպես իրենց երկկողմ հարաբերությունների հիմք։

Բաժին I. Տարածաշրջանային կապ, ներառյալ՝ էներգետիկան, առևտուրը և տարանցումը

Նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր են համատեղ աշխատել տարածաշրջանային կապակցվածության առաջմղման ուղղությամբ՝ կենտրոնանալով Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի (Միջին միջանցք) վրա՝ համագործակցելով ցամաքային, ծովային և օդային տրանսպորտային ենթակառուցվածքների, էներգետիկ և տեղեկատվական կապի, առևտրի և տարանցման հեշտացման, մաքսային վերահսկողության և սահմանային անցումների, միջազգային բազմամոդալ լոգիստիկայի և այլ հարակից ոլորտներում։

Նրանք ճանաչում են «Թրամփի ճանապարհը միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախագծի կարևորությունը՝ որպես բազմամոդալ կապի նախագիծ, որը կապահովի անխափան հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ փոխադարձ օգուտ բերելով ներգրավված երկրների միջազգային և ներպետական հարաբերություններին, և կբացահայտի տարածաշրջանի ներուժը միջազգային առևտրի և տարանցման համար՝ համաձայն 2025 թվականի օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթնաժողովի Վաշինգտոնի հռչակագրի։

Նշվում է նաև, որ Ադրբեջանը և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել համագործակցությունը՝ տնտեսական աճը և տարածաշրջանային կապակցվածությունը խթանելու համար՝ կենտրոնանալով Միջին միջանցքի զարգացման վրա էներգետիկայի, տրանսպորտի և թվային ենթակառուցվածքների ոլորտներում, այդ թվում՝ TRIPP-ի և այլ նախագծերի զարգացման միջոցով։

Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմավարական կարևորությունը որպես էներգետիկ անվտանգության ոլորտում հուսալի գործընկեր՝ երկու երկրները  մտադիր են ընդլայնել էներգետիկ համագործակցությունը, այդ թվում՝ նավթի, գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում, երկկողմանիորեն և երրորդ երկրների հետ գործընկերության միջոցով՝ համատեղ նախագծեր իրականացնելու և դիվերսիֆիկացնելու մատակարարման ուղիները։

Կողմերը հայտարարում են իրենց մտադրության մասին՝ համագործակցել Միջին միջանցքով կարևորագույն հանքանյութերի համաշխարհային շուկաներ տարանցումը հեշտացնելու գործում։

Բացի այդ, երկու երկրները մտադիր են խորացնել համագործակցությունը քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում։

Բաժին II․ Տնտեսական ներդրումներ, ներառյալ՝ արհեստական ​​բանականություն (ԱԲ) և թվային ենթակառուցվածքներ

Ադրբեջանը  և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել համագործակցությունն արհեստական ​​բանականության ոլորտում գործընկերային հարաբերությունների զարգացման գործում և, անհրաժեշտության դեպքում, խթանել տիեզերական ոլորտում համագործակցությունը և թվային ենթակառուցվածքների ներդրումները, ներառյալ՝ Ադրբեջանի Հանրապետությունում արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների զարգացումը՝ մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ։

Միջազգային լավագույն փորձի վրա հիմնվելով՝  երկրները մտադիր են քննարկել մասնագիտացված մեխանիզմների ստեղծումը, ինչպիսիք են համատեղ հետազոտությունների և զարգացման աջակցության գործիքները, նորարարական կամուրջների հարթակները և արդյունաբերական նախաձեռնությունները կիբերանվտանգության և արհեստական ​​բանականության ոլորտներում, որոնք նախատեսված են մասնավոր վենչուրայի կապիտալը խրախուսելու, վաղ փուլի տեխնոլոգիական զարգացման ռիսկերը նվազեցնելու և առևտրայնացումը արագացնելու համար։

Բաժին III. Անվտանգության ոլորտում համագործակցություն

Նշվում է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը բխում է Ադրբեջանի  և Ամերիկայի Միացյալ Նահանգների ընդհանուր շահերից, և Ադրբեջանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը օգուտ է բերում երկու երկրներին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը։

Երկու երկրները մտադիր են ընդլայնել իրենց պաշտպանության և անվտանգության համագործակցության շրջանակը, ներառյալ պաշտպանական ապրանքների վաճառքը։

Կողմերը մտադիր են ընդլայնել առկա համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։

Երկու երկրները մտադիր են նաև համագործակցել կիբերանվտանգության հնարավորությունները բարելավելու և կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու համար։ Բացի այդ, Ադրբեջանը և ԱՄՆ-ն  մտադիր են համագործակցել մարդասիրական ականազերծման կարողությունների զարգացման ոլորտում՝ ֆինանսական աջակցության և տեխնոլոգիաների փոխանցման միջոցով։

Բաժին IV. Ինստիտուցիոնալ շրջանակ և իրականացում

Ճանաչելով այս Խարտիայից բխող պարտավորությունները կատարելու իրենց համատեղ հանձնառությունը՝ երկու երկրները  կարող են, իրենց ռազմավարական գործընկերության գործող շրջանակում, ստեղծել աշխատանքային խմբեր համագործակցության ոլորտների, այդ թվում՝ տնտեսության և առևտրի, էներգետիկայի, կապի, արհեստական ​​բանականության և թվային զարգացման, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության ոլորտներում։

Խարտիայի ստորագրումից հետո երեք ամսվա ընթացքում համապատասխան աշխատանքային խմբերը մտադիր են մշակել նախագծերի ցանկ և դրանց իրականացման ճանապարհային քարտեզներ: Կողմները մտադիր են պարբերաբար հանդիպումներ անցկացնել առնվազն տարին մեկ անգամ սույն Խարտիայի շրջանակում և կարող են ստեղծել այլ երկխոսության հարթակներ իրենց գործընկերությունն իրականացնելու համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի