ԱՄՆ-ի ճնշումների ներքո Զելենսկին կարող է հայտարարել ընտրությունների և հանրաքվեի անցկացման մասին. FT

Լուրեր

28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինան սկսել է պլանավորել նախագահական ընտրությունները և Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հանրաքվեն, այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը պահանջել է Կիևից քվեարկությունն անցկացնել մինչև մայիսի 15-ը՝ սպառնալով հետ վերցնել անվտանգության երաշխիքները։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Աղբյուրների համաձայն՝ այս ամենը տեղի է ունենում Սպիտակ տան կողմից Կիևի վրա Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունները գարնանն ավարտելու ուժեղ ճնշման ֆոնին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցյալ ուրբաթ լրագրողներին նաև ասել էր, որ ԱՄՆ-ն առաջարկում է պատերազմը դադարեցնել մինչև ամռան սկիզբ։

Ընտրությունների անցկացումը կլինի դրամատիկ քաղաքական շրջադարձ Ուկրաինայի նախագահի համար, որը  բազմիցս հայտարարել է, որ ընտրություններն անհնար են, քանի դեռ երկրում ռազմական դրություն է գործում, միլիոնավոր ուկրաինացիներ տեղահանված են, և երկրի մոտ 20%-ը մնում է ռուսական օկուպացիայի տակ, ասվում է հրապարակման մեջ։

FT-ի աղբյուրների համաձայն՝ Զելենսկին մտադիր է փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման չորրորդ տարելիցին, հայտարարել նախագահական ընտրություններ և հանրաքվե անցկացնելու ծրագրի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի