Ռուբեն Վարդանյանը եզրափակիչ խոսքով է հանդես եկել ու ադրբեջանական բանաստեղծություններ ընթերցել

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով այսօրվա դատական նիստը շարունակվել է ընդմիջումից հետո, որի ընթացքում Վարդանյանը խոսել է իր փաստաբանի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ խոսքը տրվել է Վարդանյանի փաստաբան Բաբիշովին։ Վերջինն ասել է, որ ինքն ու իր պաշտպանյալը կտրականապես համաձայն չեն առաջադրված մեղադրանքների հետ։ Նա նշել է, որ հրաժարվում է խոսել քրեական գործի պաշտպանության համար՝ հիմնվելով Վարդանյանի դիրքորոշման վրա։

«Հաշվի առնելով, որ պաշտպանը որևէ փաստարկ, ապացույց կամ փաստ չի գնահատել մեղադրյալի դիրքորոշմանը համապատասխան, մենք այլ մեկնաբանություններ չունենք»,- ասել է գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը։

Ռուբեն Վարդանյանն իր եզրափակիչ խոսքում չի անդրադարձել կոնկրետ հարցերի, այլ խոսել է ընդհանուր գծերով։ Նա ասել է, որ կարդացել է Ադրբեջանի  քրեական օրենսգիրքը։

Ըստ ադրբեջանական կողմի՝ նա իր խոսքում նաև ասել է, որ ավելի քան երկու տարի կալանքի տակ գտնվելու ընթացքում ինքն իր համար բացահայտել է ադրբեջանական պոեզիան: Վարդանյանը ռուսերենով կարդացել է ադրբեջանցի բանաստեղծներ Մահամմադ Ֆիզուլիի բանաստեղծությունը և Հուսեյն Ջավիդի բանաստեղծությունից մի հատված: Դրանից հետո նա եզրափակել է իր խոսքը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի