Մակրոնը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը ցանկանում է ԵՄ-ի բաժանումը

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, թե Եվրոպան չպետք է ենթադրի, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում լարվածությունը, որը մասամբ առաջացել էր Գրենլանդիայի հետ կապված իրավիճակի պատճառով, մեղմացել է: Նա կոչ է արել եվրոպացի առաջնորդներին իրականացնել երկար ժամանակ ձգձգված տնտեսական բարեփոխումները և ամրապնդել դաշինքի գլոբալ ազդեցությունը: Այս մասին նա հայտարարել է Financial Times-ի, The Economist-ի և մի շարք այլ եվրոպական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, գրում է Meduza-ն։

«Երբ տեղի է ունենում ագրեսիայի հստակ ակտ, ես կարծում եմ, որ մենք չպետք է խոնարհվենք կամ փորձենք հասնել կարգավորման: Կարծում եմ՝ մենք ամիսներ շարունակ փորձել ենք այդ ռազմավարությունը: Այն չի աշխատում»,- ասել է  Մակրոնը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ շփումներում ինքը «միշտ հարգալից և կանխատեսելի» է եղել, «բայց ոչ թույլ»:

Նրա կարծիքով՝ Եվրոպան այժմ գործ ունի ամերիկյան վարչակազմի հետ, որը «բացահայտորեն հակաեվրոպական է», «արհամարհում է» ԵՄ-ն և «ցանկանում է նրա բաժանումը»:

«Առևտրային ճակատում մենք գործ ունենք չինական ցունամիի հետ, իսկ ամերիկյան կողմից՝ մշտական ​​անկայունության։ Այս երկու ճգնաժամերը խորը ցնցում են՝ շրջադարձային կետ եվրոպացիների համար։ Երբ ճգնաժամի գագաթնակետից հետո որոշակի թեթևացում է գալիս, չպետք է թուլացնել զգոնությունը՝ մտածելով, որ ամեն ինչ ընդմիշտ ավարտվել է։ Դա ճիշտ չէ, քանի որ հիմա մենք մշտական ​​անկայունություն ենք տեսնում»,- ասել է Մակրոնը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ Գրենլանդիան  պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Նրա պնդմամբ՝ քննարկում է դրա համար մի քանի տարբերակ, այդ թվում՝ ռազմական ուժի կիրառումը և կղզին գնելը։ Նա նաև հայտարարել է, որ մաքսատուրքեր է սահմանում եվրոպական ութ երկրների նկատմամբ, որոնք ուժի մեջ կմնան՝ մինչև Գրենլանդիան Միացյալ Նահանգներին փոխանցելու վերաբերյալ համաձայնության հասնելը։

Ավելի ուշ, սակայն, Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո «հիմք են ստեղծել Գրենլանդիայի և, իհարկե, ամբողջ Արկտիկական տարածաշրջանի վերաբերյալ ապագա համաձայնագրի համար»։ Ըստ լրատվամիջոցների՝ համաձայնագիրը սահմանում է, որ կղզու նկատմամբ Դանիայի ինքնիշխանությունը կպահպանվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի