SpaceX-ը մտադիր է քաղաք կառուցել Լուսնի վրա

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ամերիկացի միլիարդատեր գործարար Իլոն Մասկի SpaceX-ը վերանայել է իր անելիքների ցանկը։ Կիրակի X-ում գրառման մեջ ընկերության գործադիր տնօրենը նշել է, որ այն Մարսից իր ուշադրությունը տեղափոխում է Լուսնի վրա «ինքնաբավ քաղաքի» ստեղծման ուղղությամբ, գրում է Business Insider-ը։

«Մարս ճանապարհորդել հնարավոր է միայն այն դեպքում, երբ մոլորակների ընթացքը համընկնում է յուրաքանչյուր 26 ամիսը մեկ (վեցամսյա թռիչքի տևողություն), մինչդեռ մենք կարող ենք Լուսին թռչել յուրաքանչյուր 10 օրը մեկ (երկօրյա թռիչքի տևողություն)։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք լուսնային քաղաք կառուցել շատ ավելի արագ, քան մարսյան քաղաքը»,- գրել է Մասկը։

Հայտարարությունը մեծապես տարբերվում է Մասկի նախորդ մեկնաբանություններից այս տարի կարմիր մոլորակ հասնելու վերաբերյալ։ 2020 թվականին SpaceX-ի գործադիր տնօրենը հայտարարել էր, թե վստահ է, որ ընկերությունը մարդկանց կուղարկի Մարս մինչև 2026 թվականը։

«Եթե բախտներս բերի, գուցե չորս տարի»,- ասել էր Մասկը 2020 թվականին։

Տիեզերական ընկերությունը պատմականորեն հետաձգել է հավակնոտ նախագծերը՝ դրանց բարդության և կարգավորող մարտահրավերների պատճառով։ Կիրակի օրվա գրառման մեջ Մասկը հավելել է, որ SpaceX-ը կշարունակի Մարսի վրա քաղաքի կառուցման ծրագիրը՝ այն սկսելով 5-7 տարի հետո։

«Սակայն գերակա խնդիրը քաղաքակրթության ապագայի ապահովումն է, և Լուսինն ավելի արագ է»,- գրել է նա։

Անցյալ շաբաթ Մասկը հայտարարել էր, որ SpaceX-ը ձեռք կբերի xAI-ը, որը Grok չաթբոտը ստեղծող իր ընկերությունն է։ X սոցիալական մեդիա հարթակը xAI-ը ձեռք է բերել 2025 թվականի մարտին։

Գլխավոր տնօրենը գրել է, որ SpaceX-ի կողմից xAI-ի ձեռքբերումը կստեղծի «Երկրի (և դրանից դուրս) ամենահավակնոտ, ուղղահայաց ինտեգրված նորարարական կենտրոնը, որը կներառի արհեստական ​​բանականություն, հրթիռներ, տիեզերական ինտերնետ, բջջային սարքերի հետ ուղիղ կապ և աշխարհի առաջատար հարթակ՝ իրական ժամանակում տեղեկատվության փոխանակման և խոսքի ազատության համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի