Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումները. 2025 թվականի ԶԼՄ ամփոփում. ՀՔԱՎ

Լուրեր

21.05.2026 | 12:34
Արքայազն Ուիլյամը բուռն է արձագանքել «Ասթոն Վիլայի» հաղթանակին եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 12:28
«ՀՀ-ին արտաքին ուղեցույցներ պարտադրելու արշավ»․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է The Insider-ի հետաքննությանը
21.05.2026 | 12:24
Ռուսական զորքերը միջուկային զինամթերք են տեղափոխել Բելառուս զորավարժությունների շրջանակում
21.05.2026 | 12:15
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
21.05.2026 | 12:10
Երևանում թնդանոթի կրակոցներ կհնչեն // Օսիպյանը 2 ամսով կալանավորվեց․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 12:03
Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան և Առինջ օդային գծերը. ՀԷՑ
21.05.2026 | 11:55
Հայաստանում կստեղծվի կիսահաղորդիչների ռազմավարական կենտրոն՝ առնվազն 300 նոր աշխատատեղով
21.05.2026 | 11:41
Տեղական գործակալներն ու նրանց օտարերկրյա տերերը փորձում են մեզ հակադրել Հայաստանին. Կոբախիձե
21.05.2026 | 11:33
Ֆինն Գերագուսյանը ճանաչվել է «Սանդերլենդի» Մ-21 թիմի լավագույն ֆուտբոլիստ. ԼՈՒՍԱՆԿԱՐ
21.05.2026 | 11:25
Հայ-թուրքական ջրային հանձնաժողովները քննարկել են Ախուրյանի և Արաքսի ջրերի օգտագործումը
21.05.2026 | 11:16
Մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ․ ՆԳՆ
21.05.2026 | 11:04
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Սիզրանի նավթավերամշակման գործարանը հրդեհվել է․ զոհեր կան
21.05.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 10:52
Իջևանի քաղաքային զբոսայգու ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
21.05.2026 | 10:39
«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից արգելել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Բոլորը

ՀՔԱՎ-ը ներկայացրել է 2025 թվականին Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումները։

 

«2025 թ․ ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումները մնում են համակարգային խնդիր։ Թեև արձանագրված դեպքերի ընդհանուր թիվը էապես նվազել է նախորդ տարիների համեմատ, այդ նվազումը չի կարող դիտարկվել որպես իրավիճակի որակական բարելավման ցուցանիշ։ Խախտումների կառուցվածքային և բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս նույն հիմնարար իրավունքների կրկնվող և կայուն խախտում։ Ամենահաճախ խախտված իրավունքներն են՝ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության, ֆիզիկական բռնությունից զերծ մնալու, խաղաղ և առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքները, որոնք 2015–2025 թվականների երկարաժամկետ դինամիկայում պահպանել են իրենց գերակշռող դիրքը։

Գտնում ենք, որ ոստիկանական համակարգում խոշտանգումներից և վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի ապահովման ոլորտում պահպանվում է անպատժելիության մթնոլորտը․ խոշտանգման դեպքերի թվի աճին զուգահեռ հարուցված գործերի գերակշիռ մասը կարճվում է, իսկ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվող գործերի թիվը մնում է խիստ սահմանափակ։

Այս, ինչպես նաև ոստիկանության բաժիններում բռնության, վատ վերաբերմունքի շարունակական պրակտիկայի համատեքստում խիստ մտահոգիչ են պաշտոնատար անձանց հրապարակային ոչ միանշանակ ձևակերպումները խոշտանգման ենթադրյալ դեպքերի ու դրանց քննության վերաբերյալ։ Պաշտոնատար անձի ուղերձը պետք է լինի հստակ և միանշանակ՝ ոստիկանության ծառայողների կողմից մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգման բացարձակ անթույլատրելիության, ինչպես նաև նման գործողությունների համար պատասխանատվության անխուսափելիության վերաբերյալ։

Ներպետական և միջազգային դատական ատյանների նախադեպային որոշումները, ներքաղաքական գործընթացների զարգացումները և իրավապահ մարմինների գործողությունները ցույց են տալիս, որ պետական միջամտությունները խաղաղ հավաքների և քաղաքական այլակարծության նկատմամբ շարունակաբար իրականացվում են ոչ իրավաչափ և ոչ համաչափ ձևով։ Խաղաղ հավաքների իրավունքի ապահովման համատեքստում ոստիկանության ոչ կանխատեսելի և կամայական գործողությունները, ինչպես նաև իրավական հիմնավորումների թափանցիկության բացակայությունը խաթարում են իրավական կանխատեսելիության սկզբունքը։ Այսպիսով, ոստիկանական համակարգում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների հաղթահարումը պահանջում է անհապաղ, հետևողական և համալիր քաղաքական ու իրավական միջամտություններ, անկախ և արդյունավետ վերահսկողության մեխանիզմների ամրապնդում, ինչպես նաև պատասխանատվության անխուսափելիության ապահովում՝ ՀՀ միջազգային պարտավորություններին և ներպետական օրենսդրության պահանջներին համահունչ։

Արձանագրված համակարգային խնդիրների լուծման և ոստիկանական համակարգում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով առաջարկում ենք իրականացնել հետևյալ քայլերը.

  • Ապահովել խաղաղ հավաքների և խոսքի ազատության ոլորտում ՄԻԵԴ վճիռների և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի որոշումների լիարժեք և ժամանակին կատարումը՝ դիտարկելով դրանք համակարգային փոփոխությունների անհրաժեշտության համատեքստում։
  • Երաշխավորել խաղաղ հավաքներ իրականացնող քաղաքացիների իրավունքների իրացումը՝ հավաքների ազատության իրավունքի միջազգային չափանիշներին համապատասխան, այդ թվում՝ ոստիկանության կողմից այդ իրավունքի իրացման ապահովումը։
  • Երաշխավորել ոստիկանության ծառայողների կողմից բռնության, խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի, անիրավաչափ  գործողությունների անկախ, արագ և արդյունավետ քննության, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջի կատարում։
  • Ապահովել ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգումների և բռնությունների վերաբերյալ պարտադիր, առանձնացված և հանրային վիճակագրության իրականացումը։
  • Բարձրացնել ծառայողական քննությունների և կարգապահական տույժերի կիրառման վերաբերյալ հրապարակվող տեղեկության համապարփակությունը՝ հրապարակելով կիրառված տույժերի հիմքերը։
  • Քաղաքական ղեկավարներին՝ զերծ մնալ ոստիկանության անհամաչափ և ոչ իրավաչափ գործողությունները խրախուսող և քննությունները ուղղորդող հայտարարություններ կատարելուց»,- ասված է հաղորդագրությունում։