Ճապոնիայի իշխող կուսակցությունը պատմական հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում

Լուրեր

03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը (ԼԴԿ), որը գլխավորում է վարչապետ Սանաե Տակաիչիին, հաղթել է երկրի խորհրդարանի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի արտահերթ ընտրություններում։ Reuters-ի փոխանցմամբ՝ ԼԴԿ-ն ստացել է խորհրդարանի 465 տեղերից 316-ը, ինչը նրա պատմության մեջ լավագույն արդյունքն է և նշանակալի հաղթանակ 64-ամյա Սանաե Տակաիչիի համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ճապոնիայի առաջին կին վարչապետը նախկինում պնդում էր արտահերթ ընտրությունների անցկացման հարցում՝ օգտվելով 2025 թվականի վերջին իշխող կուսակցության ղեկավար նշանակվելուց հետո իր բարձր ժողովրդականությունից։

Ընտրություններին մասնակցել է 1284 թեկնածու։ Նրանք մրցել են միամանդատ ընտրատարածքներով որոշված ​​289 և կուսակցական ցուցակներով բաշխված 176 տեղերի համար։

64-ամյա Սանաե Տակաիչին Ճապոնիայի վարչապետ է նշանակվել 2025 թվականի հոկտեմբերին։ Սա հաջորդել է ԼԴԿ-ի նախկին առաջնորդ Սիգերու Իշիբայի կամավոր հրաժարականին։ Նրա հեռանալը, ըստ լրագրողների, կապված է եղել 2024 թվականի ընտրություններում կուսակցության պարտության և ԼԴԿ-ի ներսում հասունացող պառակտման հետ։

Տակաիչին հայտնի է աջակողմյան հայացքներով և համարվում է կոշտ պահպանողական, ազգայնական և Սինձո Աբեի քաղաքական ժառանգորդը, որը սպանվեց 2022 թվականին՝ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո: Տակաիչին նախկինում երկու անգամ զբաղեցրել է ներքին գործերի և կապի նախարարի պաշտոնը։

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Սանաե Տակաիչին խոստացել էր վերանայել Ճապոնիայի անվտանգության և պաշտպանության քաղաքականությունը, ամրապնդել երկրի հարձակողական ռազմական կարողությունները, վերացնել զենքի արտահանման արգելքը և, ընդհանուր առմամբ, հեռանալ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայի կողմից որդեգրված խաղաղասիրական սկզբունքներից։ Տակաիչին նաև ներգաղթի վերաբերյալ ավելի խիստ օրենքների լոբբինգ է արել։

Միաժամանակ, Տակաիչին նաև հիանում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերով և իրեն անվանում Ճապոնիայի «երկաթե տիկին»։ Պաշտոնը ստանձնելուց ի վեր նա սերտ կապեր է հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և քննադատության արժանացել Չինաստանի կողմից Թայվանի վրա հնարավոր հարձակման մասին իր արտահայտությունների  համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի