ՌԴ-ն դադարեցնում է ռուսական անձնագրերի տրամադրումը Աբխազիայի  տարածքում

Լուրեր

10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:27
Նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ է ներկայացվել Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ
10.09.2026 | 16:14
ՊԵԿ-ը օգոստոսին արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր
10.09.2026 | 16:03
Մերցը ՌԴ-ի մոտ խաղաղության բանակցությունների լուրջ պատրաստակամություն չի տեսնում
10.09.2026 | 15:55
ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Աբխազիայի ինքնահռչակ Հանրապետությունում Ռուսաստանի ներքին անձնագրերի տրամադրման գրասենյակների գործունեությունը կդադարեցվի։ Այս մասին հայտարարել է Սուխումիում ՌԴ դեսպանատունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի ներքին անձնագրեր տրամադրելու գրասենյակները բացվել են 2026 թվականի հունվարին՝ «աբխազ քաղաքացիների համար առավելագույնս հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով», համաձայն «Երկքաղաքացիության հարցերի կարգավորման մասին» համաձայնագրի, որը կողմերը ստորագրել են 2022 թվականին, և որն ուժի մեջ է մտել 2025 թվականի ապրիլի 25-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման հիման վրա։

Բացի այդ, 2025 թվականին Աբխազիայում բացվել են ռուսական վարորդական իրավունքի տրամադրման գրասենյակներ։

«Քանի որ աբխազ քաղաքական գործիչները, այդ թվում՝ Ժողովրդական ժողովի անդամները, կասկածի տակ են դնում վերոնշյալ անցակետերի օրինականությունը, ռուսական կողմը, որը հարգում է անկախ Աբխազիայի Հանրապետության ինքնիշխանությունը, ստիպված կլինի կասեցնել դրանց գործունեությունը։ Հետևաբար, Աբխազիայի Հանրապետության քաղաքացիներին այդ փաստաթղթերի տրամադրման գործընթացը կտեղափոխվի ՌԴ տարածք»,- նշել են դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունում։

Աբխազիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Աբխազիայում ներքին ռուսական անձնագրեր տրամադրելու օրինականությունը վիճարկվել է խորհրդարանի մի շարք անդամների կողմից, այդ թվում՝ Կան Կվարչիայի, որը նախկինում հետախուզվում էր Ռուսաստանում, և փաստաբան Իրակլի Բժինավայի, որը, ըստ տելեգրամի ալիքների, ձերբակալվել է Դոնի Ռոստովում փետրվարի 5-ին։

2022 թվականին Եվրամիությունը որոշում է ընդունել չճանաչել Ռուսաստանի կողմից բռնակցված Ուկրաինայի շրջաններում, ինչպես նաև ինքնահռչակ Աբխազիայի և Հարավային Օսիայի Հանրապետություններում տրված ռուսական փաստաթղթերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի