ՋԷԿ-ին հարվածից հետո Բելգորոդի մի մասն առանց ջերմության, էլեկտրաէներգիայի և ջրի է մնացել

Լուրեր

28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի հայտարարել է, փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած հարձակման հետևանքով Բելգորոդը մասամբ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, գրում է Current time-ը։

Հարձակումից հետո Գլադկովը հայտնել էր «Բելգորոդ քաղաքի, Բելգորոդի, Ռակիտյանսկի, Բորիսովսկի, Գրայվորոնսկի և Յակովլևսկի շրջանների էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված լայնածավալ վնասի մասին»։ Վերականգնողական աշխատանքները, ըստ նրա, շարունակվել են ողջ գիշեր։

«Այսօրվա դրությամբ՝ մենք չենք կարողացել լիովին վերականգնել Բելգորոդի էլեկտրաէներգիան։ Վերականգնողական աշխատանքները շարունակվում են։ Դպրոցներն ու մանկապարտեզները գործում են սովորականի պես»,- ասել է  նահանգապետը։

Տեղի բնակիչներն ավելի վաղ հայտնել էին պայթյունների մասին: «Pepel» տելեգրամյան ալիքը հաղորդում է, որ Բելգորոդի կենտրոնում ջեռուցման անջատումներ են գրանցվել։

Բելգորոդի մարզի ջրամատակարարման ծառայության մամուլի ծառայությունը հայտնել է, որ հրթիռային հարձակումից հետո Բելգորոդում և Բորիսովի շրջանում մի քանի ջրամատակարարման օբյեկտներում էլեկտրաէներգիան անջատվել է։ Astra-ի վերլուծության համաձայն՝ հարձակման է ենթարկվել Բելգորոդի ՋԷԿ-ի հյուսիսային հատվածը։

Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտարարել է, թե ուկրաինական բանակը «նոր հարվածներ է հասցրել էներգետիկ օբյեկտներին»։

«Հարձակման հետևանքով Կլինցովսկի շրջանի մի քանի բնակավայրեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Չնայած բազմիցս իրականացված զանգվածային հարձակումներին, համապատասխան ծառայությունները անմիջապես արձագանքել են։ Բոլոր արտակարգ ծառայությունների համակարգված և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ էլեկտրաէներգիան արագ վերականգնվել է»,- գրել է նա։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի լույս 6-ի գիշերը խոցվել է ուկրաինական 38 անօդաչու թռչող սարք, որոնցից 26-ը՝ Բրյանսկի մարզի, 10-ը՝ Բելգորոդի մարզի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի