Էրդողանը բարձր է գնահատել ԱՄՆ-Իրան բանակցությունները

Լուրեր

28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
28.10.2026 | 13:41
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուրբաթ կայանալիք ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցություններին ընդառաջ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հայտարարել է, որ Անկարան չի ցանկանում նոր պատերազմ տարածաշրջանում։ Նա նշել է, որ երկու կողմերին էլ բանակցությունների սեղանի շուրջ ունենալը կարևոր է և կոչ է արել երկխոսություն սկսել երկու երկրների միջև ճգնաժամը լուծելու համար։

Նախապես Թուրքիան էր նշվում որպես Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցությունների անցկացման հավանական վայր։ Սակայն չորեքշաբթի Իրանը հայտարարեց, որ բանակցությունները տեղի կունենան Օմանի մայրաքաղաք Մասկատում՝ լուրերի ֆոնին, որ բանակցությունները կարող են ձախողվել ձևաչափի և վայրի շուրջ անհամաձայնությունների պատճառով:

Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Իրանը դեմ է ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցություններում իր բալիստիկ հրթիռային ծրագրերի ներառմանը։

«Մենք ամեն ինչ անում ենք, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև այս լարվածությունը տարածաշրջանը նոր հակամարտության և քաոսի մեջ չներքաշի։ Մենք հստակ արտահայտեցինք մեր դեմ լինելը Իրանում ռազմական միջամտությանը։ Ես տեսնում եմ, որ կողմերը տեղ են ազատում դիվանագիտության համար, և սա դրական զարգացում է։ Հակամարտությունները խնդիրների լուծում չեն, և նրանք պետք է հաշտեցման հիմքեր գտնեն։ Կարծում եմ, որ եթե սպասվող բանակցությունները հաջողությամբ պսակվեն, պետք է բանակցություններ լինեն նաև առաջնորդների միջև»,- հայտարարել է Էրդողանը։

Հարցին՝ որքանո՞վ են Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի երկրները համաձայն Թուրքիայի իրանական քաղաքականության հետ՝ հրաժարվելով իր թվացյալ ամերիկամետ մոտեցումից, Էրդողանը պատասխանել է, որ Սաուդյան Արաբիայի նման երկրները նպաստում են տարածաշրջանում խաղաղությանը։

«Մենք նոր պատերազմ չենք ուզում, ես միշտ դա եմ ասել։ Սաուդյան Արաբիան նույնպես տուժում է ցանկացած հակամարտությունից։ Մեր զգայունությունն այս հարցում համընկնում է։ Լիակատար խաղաղությունն ու կայունությունը մեծ հաղթանակ են մեր տարածաշրջանի համար։ Հակամարտությունների, արյունահեղության և արցունքների գերիշխող տարածաշրջանը մեծ կորուստ է։ Մեզ բոլորիս համար ամենաողջամիտ ընտրությունը խաղաղության կողմն անցնելն է։ Մենք պետք է ամրապնդենք խաղաղ դիվանագիտությունը»,- ընդգծել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի