Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ եռակողմ բանակցությունները

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների եռակողմ հանդիպումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի ներկայացուցիչ Դիանա Դավիթյանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա հավելել է, որ մամուլի հաղորդագրությունները կհրապարակվեն ավելի ուշ։

Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 23-24-ին։

Մինչ այժմ հանդիպումների հիմնական արդյունքը գերիների փոխանակումն է՝ «157-ը 157-ի դիմաց» բանաձևով։ Հինգ ամիս է՝ գերիների փոխանակում տեղի չէր ունեցել։

Ավելի վաղ ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալության աղբյուրը հայտնել էր, որ «Ուկրաինայի վերաբերյալ խորհրդակցությունների մասնակիցները լքում են բանակցությունների վայրը»։ Այն գաղտնի էր պահվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի