Երևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն վերածվում է ռազմաքաղաքական միության ագրեսիվ ՌԴ-ի նկատմամբ. Օվերչուկ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

ԵՄ-ին հնարավոր անդամակցության որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, սակայն Երևանը պետք է հաշվի առնի Եվրամիության փոփոխվող բնույթը, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եթե նրանք երբևէ արդեն պաշտոնապես սկսեն նման բանակցություններ, դրանք կտևեն շատ տարիներ։ Եվ մենք, իհարկե, պետք է նայենք Եվրամիության դինամիկային, թե ինչի է այն վերածվում։ Եվ այստեղ, իհարկե, մենք պետք է նաև վերահսկենք և հետևենք Եվրահանձնաժողովի և Բրյուսելի այսօրվա հայտարարություններին, որոնք կապված են այն փաստի հետ, որ Եվրամիությունը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքական միության։ Սա նույնպես պետք է հաշվի առնել։ Արդյո՞ք հայերը պատրաստ են միանալ ռազմաքաղաքական դաշինքին, որն այժմ շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Ամեն դեպքում, իհարկե, բազմիցս նշվել է, որ այս կամ այն  ինտեգրացիոն միավորման օգտին ընտրությունը միշտ հայ ժողովրդի ընտրությունն է»,- ասել է Օվերչուկը:

Ըստ Ռուսաստանի փոխվարչապետի՝ որոշակի պահի որոշումներ պետք է կայացվեն:

«Ակնհայտ է, որ որևէ որոշում պետք է կայացվի որոշակի պահի, քանի որ սա շատ է քննարկվել թե՛ այստեղ, թե՛ Հայաստանում, Նիկոլ Փաշինյանը խոսել է այդ մասին. բոլորը հասկանում են, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել երկու ինտեգրացիոն միավորումների անդամ: Հետևաբար, եթե նման ընտրություն երբևէ կատարվի, այն կունենա համալիր բնույթ՝ հաշվի առնելով այն դինամիկան, որը մենք այսօր տեսնում ենք Եվրամիության փոփոխվող բնույթում»,- ասել է նա:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի