Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի բանտարկված ընդդիմադիր քաղաքապետի ազգականը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Թուրքիայում թմրանյութերի հետ կապված հետաքննության շրջանակում կալանքի որոշում է կայացվել 27 անձի նկատմամբ, հաղորդում է DHA գործակալությունը։ Կասկածյալներից 19-ը կալանավորվել են, գրում է Turkish Minute-ը։

Ձերբակալվածների թվում է , այդ թվում՝ Ստամբուլի բանտարկված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կնոջ եղբայրը՝ Ալի Քայան։ DHA-ի փոխանցմամբ՝ կասկածյալները մեղադրվում են անձնական օգտագործման համար թմրանյութեր պահելու և թմրանյութերի օգտագործումը խթանելու մեջ։

Էքրեմ Իմամօղլուի կինը՝ Դիլեք Իմամօղլուն արձագանքել է X-ում՝ կոչ անելով կառավարությանը դադարեցնել իր ընտանիքի թիրախավորումը։

«Սկզբում թիրախավորվեցին իմ ամուսինը՝ Էքրեմ Իմամօղլուն և նրա գործընկերները։ Հետո մեր ընտանիքները»,- գրել է նա՝ հավելելով, որ հարազատներին որպես ճնշման միջոց օգտագործելն անօրինական է, և որ դատական ​​​​գործընթացները պետք է հիմնված լինեն միայն կոնկրետ ապացույցների վրա, իրականացվեն արդար և թափանցիկ։

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ​​ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) գործիչ, 2028 թվականի նախագահի թեկնածու Իմամօղլուն մարտից ի վեր նախնական կալանքի տակ է կոռուպցիայի և «քաղաքական լրտեսության» մեղադրանքներով։ Պաշտոնական առաջադրումից ընդամենը մի քանի ժամ անց նրա ձերբակալությունը հանգեցրեց համազգային բողոքի ցույցերի և լայնորեն դատապարտվեց՝ որակվելով որպես քաղաքական դրդապատճառներով։ Նա պահվում է Ստամբուլի ծայրամասում գտնվող Մարմարա բանտում։

Դիլեք Իմամօղլուի մյուս եղբայրը՝ Ջևաթ Քայան, ձերբակալվել էր անցյալ տարվա ապրիլին։

Հետաքննությունը վերջին ամիսներին Ստամբուլում սկսված թմրանյութերի հետ կապված ավելի լայն գործողությունների շարքի մաս է, որոնցում ավելի ու ավելի շատ են ներգրավվում երաժշտության ոլորտի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Հետաքննության նախնական փուլերում նմանատիպ մեղադրանքներով ձերբակալվել կամ կալանավորվել են տասնյակ կասկածյալներ, որոնցից մի քանիսը հետագայում ազատ են արձակվել ցուցմունքներից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի