ԱՄՆ-ն և ԵՄ-ն հիմա չեն երաշխավորի, որ Ուկրաինա զորք կմտցնեն՝ ռուսների հարձակումից մեզ պաշտպանելու․ Ալեքսանդր Բոժկո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ռուս-ուկրաինական բանակցությունների ներկա փուլին, Ուկրաինայում տիրող ծանր հումանիտար իրավիճակին և անվտանգության երաշխիքների դիմաց հնարավոր տարածքային զիջումների շուրջ քննարկումներին։ Նրա գնահատմամբ՝ ներկայումս ընթացող բանակցություններն ավելի շատ տեխնիկական բնույթ են կրում, և դրանցից լուրջ արդյունքներ ակնկալելը դժվար է։

«Իմ կարծիքով, ուղղակի հիմիկվա բանակցությունները, որ պետք է Էմիրություններում անցնեն, ավելի շուտ տեխնիկական բնույթ են կրում, քանի որ թե՛ ուկրաինական կողմից, թե՛ ռուսական կողմից հիմնականում ներկայացված են պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ։ Դրա համար, երևի, խոսքը պետք է լինի ռազմական գործողությունների դադարման մասին։ Ինչպե՞ս կպայմանավորվեն, և կպայմանավորվե՞ն արդյոք, ես դժվարանում եմ ասել, քանի որ ահագին հարցեր կան, ահագին խնդիրներ կան, որոնք խանգարում են մոտենալ այս թեմային, ավելի ճիշտ՝ որոշման գալ այս թեմայով։ Դրա համար ես չեմ սպասում, որ այս հանդիպումը արդյունավետ կլինի, չնայած, իհարկե, մենք բոլորս կուզենայինք, որ այդպես լիներ»,- ասել է նախկին դեսպանը։

Անդրադառնալով Ուկրաինայում տիրող հումանիտար իրավիճակին, հատկապես էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումից հետո, Բոժկոն իրավիճակը նկարագրել է որպես «ծանր» և «խառը»։

«Շրջաններ կան, որոնք ավելի են տուժում։ Եթե խոսենք, օրինակ, հարավային Ուկրաինայի մասին, էլի նույնը կարելի է ասել և՛ Կիևի մասին, որովհետև, իրոք, ինչպես վերջերս Կիևի իշխանությունները հայտարարել են, ավելի քան հազար բնակելի շենքեր հիմա խնդիրներ ունեն ջեռուցման, էլեկտրականության հետ։ Այնպես որ մարդիկ փորձում են դիմադրել բոլոր դժվարություններին, բայց բոլորի մոտ չի ստացվում այդպես։ Բնակարանում հինգ աստիճան է, մյուսի մոտ՝ տասը աստիճան։ Մի խոսքով, նման պայմաններում ստիպված ենք դիմադրել»,- նշել է նա՝ զուգահեռներ անցկացնելով 90-ականների սկզբին Հայաստանում տիրող իրավիճակի հետ։

Վերլուծելով Financial Times-ի հրապարակումը, թե Թրամփի վարչակազմն Ուկրաինային առաջարկել է անվտանգության երաշխիքներ՝ Դոնբասի զիջման դիմաց, Բոժկոն ընդգծել է, որ առանց համոզիչ երաշխիքների Կիևը նման քայլի չի գնա։

Ըստ Բոժկոյի՝ թղթի վրա տրված խոստումներն այլևս վստահություն չեն ներշնչում, և միակ իրական երաշխիքը կարող է լինել արևմտյան դաշնակիցների ուղղակի ռազմական ներգրավվածությունը, ինչին, սակայն, նրանք պատրաստ չեն։

«Եթե իրենք [արևմտյան դաշնակիցները] ասում են երաշխիքների մասին, և եթե դրանք պատրաստ լինեն նման գործողությունների՝ ուկրաինացիների հետ միասին, ապա, իհարկե, դա նշանակում է, որ դրանք երաշխիքներ են։ Բայց եթե հիմա միայն խոսքեր են թղթի վրա, ինչ-որ խոստումներ, դա մեզ չի համոզում հիմա։ Իհարկե, հիմա ո՛չ Եվրոպան, ո՛չ էլ Ամերիկան պատրաստ չեն նման երաշխիքների գնալ»,- հայտարարել է նա։

Բոժկոն Ռուսաստանի գործողությունները որակել է «բարբարոսական»՝ նշելով, որ Մոսկվայի նպատակն է ոչնչացնել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքները և մարդկանց վերադարձնել «քարանձավային» պայմանների։  

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան