Իլոն Մասկը դարձել է առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը, այն բանից հետո, երբ նրա SpaceX-ը ձեռք է բերել արհեստական բանականությամբ և սոցիալական մեդիայով զբաղվող նրա xAI ընկերությունը։ Forbes-ի գնահատմամբ՝ գործարքը, որը միավորված ընկերությունը գնահատում է 1,25 տրիլիոն դոլար, Մասկի կարողությունը մեծացրել է 84 միլիարդ դոլարով՝ հասցնելով ռեկորդային 852 միլիարդ դոլարի։

Գործարքից առաջ Մասկը SpaceX-ում ուներ մոտավորապես 42% բաժնեմաս՝ 336 միլիարդ դոլար արժողությամբ, դեկտեմբերին մեկնարկած մրցույթային առաջարկի հիման վրա, որը մասնավոր հրթիռային արտադրողին գնահատում էր 800 միլիարդ դոլար: Նա նաև xAI-ում ուներ մոտավորապես 49% բաժնեմաս՝ 122 միլիարդ դոլար արժողությամբ: Միաձուլումից հետո, որի արդյունքում SpaceX-ը գնահատվել է 1 տրիլիոն դոլար, իսկ xAI-ը՝ 250 միլիարդ դոլար, Forbes-ը գնահատում է, որ Մասկն այժմ ունի 43% բաժնեմաս միավորված ընկերությունում՝ 542 միլիարդ դոլար արժողությամբ:

Սա SpaceX-ը դարձնում է Մասկի ամենաարժեքավոր ակտիվը։ Նա նաև ունի Tesla-ի 12% բաժնեմաս՝ 178 միլիարդ դոլար արժողությամբ, և Tesla-ի բաժնետոմսերի օպցիոններ՝ ևս 124 միլիարդ դոլար արժողությամբ։ Սա չի ներառում Tesla-ի բաժնետերերի կողմից նոյեմբերին հաստատված ռեկորդային վարձատրության փաթեթը, որը կարող է Մասկին տալ մինչև 1 տրիլիոն դոլար լրացուցիչ բաժնետոմսեր։

Չորս ամսվա ընթացքում Մասկի կարողությունը հասելե է չորս կարևոր նշաձողի։ Հոկտեմբերին նա դարձավ պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը հասավ 500 միլիարդ դոլարի, այն բանից հետո, երբ Tesla-ի բաժնետոմսերը կտրուկ աճեցին Մասկի՝ Թրամփի օրոք կառավարության արդյունավետության դեպարտամենտից (DOGE) հեռանալուց հետո։

Դեկտեմբերի 15-ին Մասկը դարձավ պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը հասել էր 600 միլիարդ դոլարի, այն բանից հետո, երբ մասնավոր ներդրողները SpaceX-ը գնահատեցին 800 միլիարդ դոլար։ Չորս օր անց նա դարձավ պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը հասավ 700 միլիարդ դոլարի՝ այն բանից հետո, երբ Դելավերի Գերագույն դատարանը վերականգնեց Tesla-ի բաժնետոմսերի նրա օպցիոնները, որոնք չեղյալ էին հայտարարվել ստորին դատարանի կողմից 2024 թվականին։

Մասկն այժմ ռեկորդային՝ 578 միլիարդ դոլարով ավելի հարուստ է, քան աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը՝ Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը, որի կարողությունը գնահատվում է 281 միլիարդ դոլար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի