Անկարայի դատախազությունը հետաքննում է Էփշտեյնի հետ Թուրքիայի ենթադրյալ կապերը. նրա կղզի երեխաների տեղափոխման պնդումների հետքերով

Լուրեր

30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
30.09.2026 | 20:12
Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում 500 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրել
30.09.2026 | 20:00
Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:46
Տարբերվող՝ չի նշանակում՝ սխալ. ի՞նչ է նեյրոտարբերությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայից երեխաների՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի կղզի ապօրինի տեղափոխման մեղադրանքների վերաբերյալ, գրում է Bianet-ը։

Հետաքննությունը, ըստ հաղորդումների, սկսվել է դեկտեմբերի 23-ին՝ ընդդիմադիր «Լավ» (İYİ) կուսակցության պատգամավոր Թուրհան Չյոմեզի սոցիալական ցանցերում արված գրառման հիման վրա, որը հղում էր կատարել ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից դեկտեմբերին հրապարակված փաստաթղթերին։

«Այս փաստաթղթերում նշվում է, որ Թուրքիայից երիտասարդ աղջիկներին տարել են բռնության կղզի։ Նաև նշվել է, որ երեխաները դժվարություններ են ունեցել, քանի որ անգլերեն չեն խոսել։ Սա, մեկ բառով, մարդկության դեմ ուղղված սարսափելի հանցագործություն է»,- գրել էր Չյոմեզը։

Դատական ​​աղբյուրներին հղում անելով՝ DW Türkçe-ն հաղորդում է, որ դատախազները ներկայում ուսումնասիրում են վերջերս հրապարակված մոտ երեք միլիոն փաստաթղթերը՝ Թուրքիային վերաբերող բաժինների վերաբերյալ: Նրանք փնտրում են ապացույցներ Էփշտեյնի գործով կասկածյալների և երկրում կատարված հանցագործությունների միջև կապերի վերաբերյալ։

Խոսքը քրեական հայցի մասին է, որը ներկայացվել է 2009 թվականի մայիսին մի հայցվորի կողմից, որը ենթադրաբար ենթարկվել է բռնության Էփշտեյնի կողմից անչափահաս տարիքում։ Հայցվորը, որն իր ինքնությունը պաշտպանելու համար ներկայացել է որպես «Ջեյն Դոու 102», մեղադրում է Էփշտեյնին բազմաթիվ երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից, Չեխիայից և այլ ասիական երկրներից անչափահաս աղջիկների տեղափոխման մեջ։

«Նա նրան ապահովել է հարմարություններով, որպեսզի նա միշտ իր հետ լինի, որտեղ էլ որ նա գնա, այդ թվում՝ անչափահաս հայցվորին իր անձնական ինքնաթիռով տեղափոխելիս։ Յուրաքանչյուր անգամ, երբ նրանք ճանապարհորդում էին այս վայրերից մեկը, տեղի էր ունենում սեռական բռնության նույն օրինաչափությունը, հաճախ՝ աշխարհի տարբեր ծայրերից եկած բազմաթիվ ձգտող մոդելների, դերասանուհիների, հայտնիների և/կամ այլ կանանց, այդ թվում՝ անչափահասների հետ։Հասանելի տեղեկությունների համաձայն՝ մեղադրյալը տեղափոխել է անչափահաս աղջիկների Թուրքիայից, Չեխիայից, Ասիայից և շատ այլ երկրներից, որոնցից շատերը անգլերեն չէին խոսում: Հայցվորի խոսքով՝ մեղադրյալի սեռական շահագործումներից հատուկ բացառված միակ կանայք աֆրոամերիկացի կանայք էին»,- ասվում է փաստաթղթում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի