Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «պահել է խոսքը» Ուկրաինայում էներգետիկ հրադադարի վերաբերյալ

Լուրեր

23.06.2026 | 06:00
ԱԱ-2026. Նորվեգիան դուրս եկավ փլեյ-օֆֆ, Հոլանդը դարձյալ դուբլն գրանցեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 04:51
ԱԱ-2026. Մբապեի դուբլն ու Ֆրանսիայի վստահ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 00:27
Ամենամեծ էկրանով ստադիոնը, չսպասված երկրպագուներ. ԱԱ-2026-ի Բելգիա-Իրան խաղը` Factor TV-ի աչքերով
22.06.2026 | 23:26
Մեսին հաղթանակ պարգևեց Արգենտինային ու դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:57
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ այրվել է ննջասենյակը՝ գույքով
22.06.2026 | 22:34
ԱՄՆ-ը 60-օրյա լիցենզիա է տրամադրել իրանական նավթի առևտրի համար
22.06.2026 | 22:17
Ով չի մասնակցի ընտրությունների ճակատագիրը որոշելուն․ նոր միջնորդություններ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:08
Դպրոցները փակվել են, Ֆրանսիայի կեսից ավելին ռեկորդային շոգի պատճառով կարմիր գոտում է
22.06.2026 | 21:54
Զախարովան հայտարարել է, թե Երևանը, իբր, «ճնշում է ՌԴ-ի հետ համագործակցությանը կողմնակից գործիչներին»
22.06.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.06.2026 | 21:14
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքները
22.06.2026 | 21:00
Ստվերվել են ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ 3 ընտրատեղամասում վերաքվեարկություն չնշանակելու պատճառով․ Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 20:54
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու. Մարթա Կոս
22.06.2026 | 20:43
Բաքուն ԱԳՆ է կանչել ԵԽ գրասենյակի ղեկավարին ու բողոք հայտնել ՄԻԵԴ-ի՝ Ապրիլյան քառօրյայի մասնակից հայ մայորի խոշտանգման վճռի կապակցությամբ
22.06.2026 | 20:30
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահել է իրեն տված խոսքը՝ ուժեղ ցրտերի ժամանակ մեկ շաբաթ ուկրաինական քաղաքներին չհարվածելու վերաբերյալ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Կիրակիից կիրակի էր, և այն նորից սկսվեց։ Նա երեկ գիշեր ուժեղ հարվածեց։ Նա պահել է իր խոսքը։ Դա երկար ժամանակ է, գիտեք, մեկ շաբաթ։ Այնտեղ շատ, շատ ցուրտ է, բայց կիրակի էր, և նա դիմացավ կիրակիից կիրակի»,- հայտարարել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը կրկին կոչ է արել Պուտինին՝ դադարեցնել Ուկրաինայում Կրեմլի կողմից գրեթե չորս տարի առաջ սանձազերծված պատերազմը։

«Ես ուզում եմ, որ նա դադարեցնի պատերազմը»,- ասել է Թրամփը AFP-ին։

Հարցին՝ արդյո՞ք հիասթափված է, որ Պուտինը չի երկարաձգել հրադադարը, Թրամփը պատասխանել է. «Ես կցանկանայի, որ նա դա աներ»։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել էր, որ Թրամփը «չի զարմացել» փետրվարի 3-ի գիշերը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումից։

«Ես այսօր առավոտյան խոսել եմ նախագահի հետ այս մասին, և նրա արձագանքը, ցավոք, անակնկալ չէր։ Սրանք երկու երկրներ են, որոնք արդեն մի քանի տարի է՝ շատ դաժան պատերազմ են մղում, պատերազմ, որը երբեք չէր սկսվի, եթե նախագահը դեռ պաշտոնավարեր»,- լրագրողներին ասել է նա։

Հունվարի 29-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր անձնական խնդրանքից հետո Պուտինը համաձայնել է դադարեցնել Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների ռմբակոծությունը հաջորդ յոթ օրերի ընթացքում՝ ուժեղ ցրտերի պատճառով։ Նույն օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել էր էներգետիկ հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը և ողջունել Թրամփի հայտարարությունը։

Ռուսաստանը վերսկսեց հարվածները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին փետրվարի 2-ի գիշերը։ Ռուսական զորքերը հարձակվել են Խարկովի, Սումիի, Դնեպրոպետրովսկի և Չերկասիի մարզերի էներգետիկ օբյեկտների վրա՝ ըստ Ուկրաինայի էներգետիկայի առաջին փոխնախարար Արտյոմ Նեկրասովի։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, ինչպես նաև Կիևի և Խարկովի իշխանությունները հայտնել են, որ փետրվարի 3-ի գիշերը զանգվածային համատեղ հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի քանի շրջանների վրա։

Այս հարձակումների ժամանակ Ռուսաստանը օգտագործել է ընդհանուր առմամբ 450 անօդաչու թռչող սարք և ավելի քան 60 հրթիռ, հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան X սոցիալական ցանցում: Նրա խոսքով՝ Պուտինը սպասել է ջերմաստիճանի անկմանը՝ նախքան Ուկրաինայի էներգետիկ համակարգին հարվածելը:

Փետրվարի 3-ի երեկոյան  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  գրել էր, որ ուկրաինական իշխանությունները սպասում են Վաշինգտոնի արձագանքին ռուսական ագրեսիայի նոր ակտերին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի