ՀՀ գլխավոր դատախազն Արցախում խորհրդակցություն է անցկացրել կայազորների դատախազների հետ

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Այցի շրջանակներում նրանք, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի մասնակցությամբ, հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական ոլորտում Հայաստանի և Արցախի Հարապետությունների համագործակցությանը, երկու հայկական պետությունների դատախազությունների հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազը Ստեփանակերտում կայազորների դատախազների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2018թ. ընթացքում զինված ուժերում հանցավորության օպերատիվ վիճակին, հանցագործությունների կանխարգելման, բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների իրականացրած աշխատանքների համակարգվածությանն ու արդյունավետությանը, ինչպես նաև արձանագրված հանցագործության դեպքերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության որակին, զինված ուժերում պետական շահերի պաշտպանության ապահովմանն առնչվող օրախնդիր բազմաթիվ հարցեր:

Գոհունակությամբ արձանագրելով, որ սահմանային լարվածության որոշակի թուլացմամբ պայմանավորված՝ այս տարվա ընթացքում զգալիորեն նվազել են հակառակորդի կողմից արձակված կրակոցներից զոհերի թիվը՝ ՀՀ գլխավոր դատախազն, այնուամենայնիվ, նշել է, որ դեռևս զգալի անելիքներ կան հատկապես ռազմական գործողությունների հետ չկապված, առաջնագծում մարտական հերթապահության կամ զորամասերում տարբեր իրավիճակներում կատարվող ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպքի նախականխման, կանխման ուղղությամբ: Գլխավոր դատախազը հանձնարարել է, հաշվի առնելով զինված ուժերի բոլոր առանձնահատկությունները, զորամասերի հրամանատարության և սպայական կազմերի հետ սերտ համագործակցությամբ, ձեռնարկել բոլոր միջոցները՝ զինծառայողների, ինչպես նաև սպաների և շարքային զիծառայողների միջև ոչ կանոնագրքային վարքագծի դրսևորումները նվազագույնի հասցնելու, հանցածին դրսևորումների պատճառներն ու պայմաններն օպերատիվ կերպով բացահայտելու և չեզոքացնելու ուղղությամբ:

Հանձնարարվել է նաև առանձնահատուկ հետևողականություն ցուցաբերել սպանությունների, ինքնասպանությունների, առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև ՝ տեխնիկական միջոցների շահագործման ընթացքում անդառնալի հետևանքների հանգեցնող խախտումների դեպքերի իրական հանգամանքների ամբողջական և օբյեկտիվ բացահայտման ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկման առարկա է դարձվել նաև պետական շահերի պաշտպանության համատեքստում ԶՈՒ-երում նյութական միջոցների ստացման, պահպանման, օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացումը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ բանակում հափշտակության և չարաշահումների տարատեսակ դրսևորումների, առհասարակ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և լիարժեք քննության արդյունքում դրանք կատարած բոլոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում հետևողականության ցուցաբերումը պետք է նման երևույթների նկատմամբ իրավապահ մարմինների լիարժեք անհանդուրժողականության շոշափելի ազդակ դառնա և կանխարգելիչ նշանակություն ձեռք բերի: Այս իմաստով գլխավոր դատախազը շեշտել է նաև զորակոչի ենթակա անձանց ապօրինի զինծառայությունից ազատելուն ուղղված կոռուպցիոն մեխանիզմների բացահայտման, հատկապես այդ սխեմաներում ներգրավվող զինվորական կոմիսարիատների պաշտոնատար անձանց, բժշկական հաստատությունների ներկայացուցիչների գործողություններին պարտադիր քրեաիրավական գնահատականներ տալու և նրանց կողմից նախկինում այլ հանցավոր արարքներ կատարած լինելու հանգամանքները պարզելու նպատակով:

Այդ ամենով հանդերձ՝ քրեական վարույթում տարբեր դատավարական կարգավիճակներով ներգրավված զինծառայողների, սպաների, իրավունքների պաշտպանությունը շարունակելու է մնալ ԶՈւ-երում կատարվող հանցագործությունների դեպքերով քննվող քրեական գործերով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող Զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազների առաջնային առաքելություններից մեկը:

Խորհրդակցության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են նաև դատախազական գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված այլ հանձնարարություններ: