ՆԱՍԱ-ն 50 տարվա ընդմիջումից հետո տիեզերագնացներ է ուղարկում Լուսին

Լուրեր

28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
Բոլորը

ՆԱՍԱ-ն մտադիր է դեպի Լուսին առաքելություն ուղարկել, որը առաջինը կլինի ավելի քան 50 տարվա ընդմիջումից հետո։ «Արտեմիս II»  առաքելությանը կմասնակցի չորս տիեզերագնաց, որոնք 10-օրյա թռիչք կկատարեն Լուսնի շուրջ։ Դրա նպատակն է նախապատրաստել Լուսնի մակերեսին մարդու վայրէջքը 1960-ական և 1970-ական թվականների «Ապոլոն» առաքելություններից ի վեր առաջին անգամ։

Որպես մեկնարկի նախնական օր նշվել էր փետրվարի 8-ը, սակայն ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ «Արտեմիս II» առաքելությունն այս ամիս չի մեկնարկի, գրում է BBC-ն։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ տիեզերական գործակալությունը դադարեցրել է մեկնարկի փորձը։ Հետհաշվարկը դադարեցվել է մեկնարկային հարթակում ջրածնի արտահոսքի պատճառով։ ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ «Արտեմիս II»-ի մեկնարկի ամենավաղ հնարավոր ամսաթիվը կլինի մարտին։

Սոցիալական ցանցերում ՆԱՍԱ-ի-ի ղեկավար Ջարեդ Այզեքմանը բացատրել է. «Այս փորձարկումները նախատեսված են թռիչքից առաջ խնդիրները բացահայտելու և հաջողության ամենաբարձր հավանականությամբ մեկնարկի համար։ Մենք կմեկնենք միայն այն ժամանակ, երբ վստահ լինենք, որ պատրաստ ենք այս պատմական առաքելությունն իրականացնելու համար»,- հավելել է նա։

Հունվարի 17-ին  փոխադրիչը գրեթե 12 ժամ ծախսել էր հրթիռը 4 մղոն տեղափոխելու վրա մինչև մեկնարկային հրապարակ:

«Արտեմիս II»-ի առաքելությունը ղեկավարում է Ռեյդ Ուայզմանը, օդաչուն Վիկտոր Գլովերն է, առաքելության մասնագետը՝ Քրիստինա Քոչը: Նավի վրա կլինի նաև երկրորդ առաքելության մասնագետը՝ Կանադայի տիեզերական գործակալությունից Ջերեմի Հանսենը։

Նրանք աշխատելու են  փոքր խցիկում՝ անկշռության պայմաններում։ Ճառագայթման մակարդակը ավելի բարձր կլինի, քան Միջազգային տիեզերակայանում, որը գտնվում է Երկրի ցածր ուղեծրում։

NASA-ն նշում է, որ «Արտեմիս III»-ը կարձակվի մինչև 2028 թվականը։ Անձնակազմին Լուսնի մակերևույթ հասցնելու համար տիեզերանավի վերջնական ընտրությունը դեռևս չի կատարվել։ Դա կլինի կամ SpaceX-ի Starship վայրէջքի սարքը, կամ Ջեֆ Բեզոսի Blue Origin-ի կողմից մշակված տրանսպորտային միջոցը։ «Արտեմիս III»-ի տիեզերագնացները կուղևորվեն լուսնային հարավային բևեռ։ Նպատակը կլինի Լուսնի վրա մշտական ​​մարդկային ներկայություն ապահովելը։

Լուսնի վրա վերջին անգամ մարդկային ոտք դիպել է 1972 թվականի դեկտեմբերին «Ապոլոն 17» առաքելության ընթացքում։ Ընդհանուր առմամբ, 24 տիեզերագնացներ են մեկնել Լուսին, և նրանցից 12-ը քայլել են նրա մակերեսով, բոլորն էլ՝ «Ապոլոն» ծրագրի  շրջանակում։

Մի քանի այլ երկրներ նույնպես նպատակ ունեն մարդկանց ուղարկել Լուսին 2030-ական թվականներին։ Նախատեսվում է, որ եվրոպացի և ճապոնացի տիեզերագնացներ կարող են միանալ «Արտեմիս»-ի հետագա առաքելություններին։

Չինաստանը կառուցում է սեփական տիեզերանավը՝ պլանավորելով դրա առաջին վայրէջքը Լուսնի հարավային բևեռի մոտ 2030 թվականին։ Ռուսաստանը շարունակում է խոսել 2030-2035 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Լուսնի վրա փոքր բազա կառուցելու մասին։ Հնդկաստանը նույնպես ցանկություն ունի մի օր տեսնել իր սեփական տիեզերագնացներին Լուսնի վրա։ «Չանդրայան-3»-ի՝ 2023 թվականի օգոստոսին Լուսնի հարավային բևեռի մոտ հաջող վայրէջքից հետո Հնդկաստանի տիեզերական գործակալությունը նախնական նպատակ է դրել տիեզերագնացներ ուղարկել Լուսին մինչև 2040 թվականը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի