Ադրբեջանն իր 4 քաղաքացիների է կալանավորել ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) քննչական գործողություններ է անցկացնում՝ բացահայտելու և քրեական հետապնդում իրականացնելու այն քաղաքացիների նկատմամբ, որոնք մասնակցել են երկրի սահմաններից դուրս ռազմական հակամարտություններին՝ որպես Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված զինված խմբավորումների մաս։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊԱԾ հաղորդագրության  մեջ։

Ըստ տեղեկությունների՝ վերջին ժամանակահատվածում զզալի թվով Ադրբեջանի քաղաքացիներ մասնակցել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող ռազմական գործողություններին, որի արդյունքում գրանցվել են բազմաթիվ մահեր, անհետ կորածներ կամ վիրավորներ, ինչպես նաև գերեվարումներ։

Հետաքննության ընթացքում ապացուցվել է, որ Ադրբեջանի քաղաքացիներ՝ 1991 թվականին ծնված Ռեալ Նաբիևը, 1993 թվականին ծնված Ֆարիս Հուսեյնովը, 1994 թվականին ծնված Ալի Մամեդովը և Մուրով Միրհաշիմլին Ռուսաստանի և Ուկրաինայի զինված կազմավորումների վերահսկողության տակ մասնակցել են ռազմական գործողությունների։ Նշված անձինք ձերբակալվել, ապա կալանավորվել են։

Նշվում է, որ նման զինված հակամարտություններին մասնակցելն Ադրբեջանում ենթադրում է քրեական պատասխանատվություն, և այսուհետ օտարերկրյա պետությունների տարածքում նման հանցավոր գործողություններ կատարող անձանց պատասխանատվության հարցերը կապահովվեն օրենքին համապատասխան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի