Թուրքիան և Ադրբեջանը պետք է ապացուցեն, որ ԵՄ-ին Ռուսաստանի գազ չեն մատակարարում

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ռուսաստանից գազի մատակարարման լիակատար և անսահմանափակ արգելք սահմանող դրույթը պահանջում է, որ Ադրբեջանը և Թուրքիան ապացուցեն, որ Բուլղարիայի սահմանին գտնվող կոմպրեսորային կայաններից մեկի միջոցով ԵՄ մատակարարվող գազը ռուսական ծագում չունի։ Սա բխում է ԵՄ Խորհրդի՝ Եվրոպական Միության պաշտոնական տեղեկագրում հրապարակված որոշումից, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

ԵՄ EU/261/2026 կանոնակարգն ընդունվել է 2026 թվականի հունվարի 26-ին, ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակվել 2026 թվականի փետրվարի 2-ին։

Տեքստը սահմանում է, որ ներմուծվող գազի ծավալները (բացառությամբ՝ հստակ ռուսական գազի) պետք է ապացուցեն իրենց ծագումը մուտք գործելու պահին՝ արգելքի շրջանցումը կանխելու համար։ Ոչ ռուսական գազի ներմուծման դեպքում նախնական մաքսազերծման ընթացակարգի շրջանակներում պահանջվում է ծագման ապացույց՝ նախքան ԵՄ սահմանը հատելը (օրինակ՝ սահմանային անցակետերում, ինչպիսին է Strandzha 1-ը բուլղարա-թուրքական սահմանին):

Ստրանժա-1/Մալկոչլար գազի մատակարարման կետը գտնվում է Թուրքիայի և Բուլղարիայի սահմանին։

Մոտակայքում է գտնվում մեկ այլ կոմպրեսորային կայան՝ Ստրանժա-2/Մալկոչլարը, որը Ռուսաստանից եկող «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի ցամաքային շարունակությունն է:

«Ստրանժա-1 անցումը Եվրամիությունը կապում է խողովակաշարային համակարգի հետ, որը տեղափոխում է ոչ միայն Ադրբեջանից և Թուրքիայից գազ, այլև Ռուսաստանի Դաշնությունից գազի զգալի ծավալներ։ Հետևաբար, պետք է պահանջվեն միանշանակ ապացույցներ, որոնք ցույց կտան, որ ծագման երկիրը Ռուսաստանի Դաշնությունը չէ, և իշխանություններին պետք է տրվի բավարար ժամանակ դա ստուգելու համար»,- նշված է Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2026/261 կանոնակարգում։

Փաստաթղթի համաձայն՝ այս կետով ԵՄ ներմուծված գազը ավտոմատ կերպով ճանաչվում է որպես Ռուսաստանից ստացված կամ արտահանված, «եթե լիազոր մարմիններին չտրամադրվի միանշանակ ապացույց այն մասին, որ բնական գազի արտադրության երկիրը Ռուսաստանի Դաշնությունը չէ՝ այդ գազի ԵՄ մաքսային տարածք ներմուծումից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օր առաջ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի