Իսրայելը բացել է Գազա-Եգիպտոս սահմանի «Ռաֆահ» անցակետը․ մարդիկ կարող են միայն ոտքով հատել այն

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև գտնվող «Ռաֆահ» սահմանային անցակետը պաշտոնապես վերաբացվել է գրեթե երկու տարի տևած դադարից հետո, հաղորդել է The Times of Israel-ը։ Անցակետը գրեթե ամբողջությամբ փակ էր 2024 թվականի մայիսից։

Ըստ The Insider-ի՝ «Ռաֆահ» սահմանային անցակետը թույլ է տալիս մարդկանց ոտքով անցնել Գազայի հատված։ Ըստ Associated Press-ի՝ առաջին օրը յուրաքանչյուր ուղղությամբ կանցնի մոտավորապես 50 պաղեստինցի։

Գազայից բոլոր պաղեստինցիները, որոնք ցանկանում են մտնել կամ դուրս գալ Գազայի հատվածից, պետք է թույլտվություն ստանան Եգիպտոսից: Եգիպտական ​​իշխանությունները, իրենց հերթին, անունների ցուցակները կուղարկեն Իսրայելի ներքին անվտանգության ծառայությանը: Իսրայելը հեռակա կերպով կհետևի անցակետին և կթույլատրի դուրս գալ միայն մանրակրկիտ ստուգումից հետո: Եգիպտոսից Գազա մուտքը նույնպես կպահանջի իսրայելական ստուգում:

Նշվում է, որ անցակետը բաց է միայն հետիոտների համար. մարդասիրական օգնություն և արտասահմանյան լրատվամիջոցներ տեղափոխող բեռնատարներին չի թույլատրվի հատել սահմանը։ Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, նախկինում հաղորդել էր, որ Իսրայելը մտադիր է սահմանափակել Գազայի հատված մուտք գործող պաղեստինցիների թիվը։

«Ռաֆահ» անցակետը փակ է 2024 թվականի մայիսից ի վեր։ 2025 թվականի սկզբին՝ ՀԱՄԱՍ-ի և իսրայելական ուժերի միջև կարճատև հրադադարի ժամանակ, այն կարճ ժամանակով վերաբացվել էր՝ վիրավորներին տարհանելու համար, սակայն հետո կրկին ամբողջությամբ փակվել անցյալ տարվա մարտին։

Անցակետի բացումը Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու համաձայնագրի երկրորդ փուլի պարտադիր պայմաններից էր։ Իսրայելը նախկինում վերադարձրել էր Ռան Գվիլիի՝ Գազայի հատվածում մնացած վերջին պատանդի մարմինը։ Սրանով ավարտվում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի առաջին փուլը, որը ներառում էր բոլոր իսրայելցի պատանդների վերադարձը և որոշ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի