Իրանի նախագահը հրամայել է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Իրանի կառավարության կողմից հակակառավարական բողոքի ցույցերին մահացու արձագանքից հետո, որոնք գագաթնակետին հասան անցյալ ամիս, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է ռազմական գործողություններ ձեռնարկել և հրամայել է Մերձավոր Արևելքում ավիակիրների խումբ տեղակայել։ Իրանի վրա ճնշումը մեծացնելով՝ Թրամփը համաձայնության հասնելու հույս է հայտնել։ Թեհրանը նույնպես պնդում է դիվանագիտական ​​երկխոսության հարցում՝ միաժամանակ խոստանալով անողոք պատասխան ցանկացած ագրեսիայի, գրում է France 24-ը։

«Նախագահ Փեզեշքիանը հրամայել է բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ։ Իրանը և Միացյալ Նահանգները բանակցություններ կվարեն միջուկային ծրագրի շուրջ»,- հաղորդել է իրանական Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով անանուն կառավարական աղբյուրին, սակայն ամսաթիվ չի նշվել։

Մինչ այս, Թեհրանը հայտարարել էր, որ աշխատում է բանակցությունների մեթոդի և շրջանակի վրա, որը պատրաստ կլինի առաջիկա օրերին, իսկ երկու կողմերի միջև հաղորդագրությունները կփոխանցվեն տարածաշրջանային խաղացողների միջոցով։

«Մի քանի կետեր քննարկվել են, մենք ուսումնասիրում և ավարտին ենք հասցնում դիվանագիտական ​​գործընթացի յուրաքանչյուր փուլի մանրամասները, որոնք հույս ունենք ավարտել առաջիկա օրերին»,- ասել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ առանց մանրամասներ հաղորդելու որևէ բանակցությունների բովանդակության մասին։

Թրամփը զգուշացրել էր, որ «ժամանակը սպառվում է»՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնելու համար, որը, ըստ Արևմուտքի, ուղղված է ատոմային ռումբ ստեղծելուն։ Սակայն Բաղային ասել է, որ Թեհրանը «երբեք չի ընդունում վերջնագրեր», և որ ինքը չի կարող հաստատել, որ նման հաղորդագրություն է ստացվել։

Միաժամանակ, տարածաշրջանային խաղացողները ճնշում են գործադրում դիվանագիտության վրա՝ լարվածությունը մեղմելու համար։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին անցյալ շաբաթ եղել է Թուրքիայում, նաև լրացուցիչ զանգեր է ունեցել իր եգիպտոսցի, սաուդցի և թուրք գործընկերների հետ։

«Նախագահ Թրամփը հայտարարել է, որ միջուկային զենք չկա, և մենք լիովին համաձայն ենք։ Մենք լիովին համաձայն ենք դրա հետ։ Դա կարող է շատ լավ գործարք լինել։ Իհարկե, դրա դիմաց մենք ակնկալում ենք պատժամիջոցների վերացում: Այսպիսով, այդ գործարքը հնարավոր է: Եկեք չխոսենք անհնարին բաների մասին»,- կիրակի CNN-ին ասել է Արաղչին։

Իրանի շխանությունները հայտարարել են, որ տնտեսական լարվածության պատճառով սկսված և հունվարի սկզբին մի քանի օրվա ընթացքում մեծ ծավալների հասած բողոքի ցույցերը «անկարգություններ» էին, որոնք հրահրվել էին Թեհրանի ոխերիմ թշնամիների՝ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից։ Թեհրանը հաստատել է բողոքի ցույցերի ընթացքում հազարավոր մահերը, իսկ կիրակի նախագահականը հրապարակել է 3117 մարդուց 2986-ի անունները, որոնք անկարգությունների ընթացքում սպանվել են։ Իշխանությունները պնդում են, որ մեծ մասը անվտանգության ուժերի անդամներ և անմեղ անցորդներ են եղել՝ բռնությունը վերագրելով «ահաբեկչական գործողություններին»։

ԱՄՆ-ում գործող «Մարդու իրավունքների ակտիվիստներ» լրատվական գործակալությունը հայտարարել է, որ հաստատել է 6842 մահվան դեպք, որոնց մեծ մասը ցուցարարներ են և սպանվել են անվտանգության ուժերի կողմից, իսկ իրավապաշտպան խմբերը նախազգուշացնում են, որ այդ թիվը, հավանաբար, շատ ավելին է։

Հակազդեցությունները Եվրամիությանը դրդել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, իսկ իրանցի օրենսդիրները կիրակի հակադարձել են՝ նույն դասակարգումը կիրառելով եվրոպական բանակների վրա։

Իրանի պետական ​​հեռուստատեսությունը նաև հայտարարել է, որ Թեհրանում չորս օտարերկրացիներ ձերբակալվել են «անկարգություններին մասնակցելու» համար՝ առանց նշելու նրանց ազգությունը։

Իշխանությունները շարունակում են հայտարարել ձերբակալությունների մասին, իսկ իրավապաշտպան խմբերը գնահատում են, որ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է առնվազն 40,000 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի