Հնդկաստանը նավթ կգնի Վենեսուելայից, ոչ թե Իրանից․ Թրամփ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Հնդկաստանը իրանական նավթի փոխարեն կգնի վենեսուելական նավթ․ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք արդեն ավարտել ենք այս գործարքը, գործարքի հայեցակարգը»,-ասել է նա Air Force One ինքնաթիռում ելույթի ժամանակ՝ Ֆլորիդայից Վաշինգտոն ուղևորվելիս։

Թրամփի այս հայտարարությունը հնչել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրել է, որ շուտով հնարավոր կլինի վերսկսել վենեսուելական նավթի գնումները, Reuters-ին հայտնել են երեք իրազեկ աղբյուրներ։ Գործակալության տվյալներով՝ այս քայլը, ի թիվս այլնի, նպատակ ունի օգնել Հնդկաստանին փոխարինել Ռուսաստանից նավթի ներմուծումը։

Շաբաթ օրը Թրամփը նաև հայտարարել է, որ Չինաստանը կարող է ԱՄՆ-ի հետ գործարք կնքել՝ վենեսուելական նավթ գնելու համար։

Վենեսուելական նավթի վաճառքի վերսկսմանը նախորդել է ԱՄՆ ռազմական գործողությունը, որի ընթացքում հունվարի սկզբին ձերբակալվել է Վենեսուելայի նախկին ղեկավար Նիկոլաս Մադուրոն։ Ամերիկյան վերահսկողության ներքո արտահանման վերականգնումից հետո, աղբյուրների փոխանցմամբ, Վենեսուելայի պետական նավթագազային ընկերությունը՝ PDVSA-ն, սկսել է ավելացնել արդյունահանումը։

ԱՄՆ-ն արդեն սկսել է վենեսուելական նավթի վաճառքը Կարակասի հետ նոր համաձայնագրի շրջանակում։ Առաջին գործարքներից ստացված մոտ 500 միլիոն դոլարի եկամուտները մուտք են արվել ԱՄՆ վարչակազմի վերահսկողության տակ գտնվող բանկային հաշիվներ, հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։ Գործարքի ընդհանուր ծավալը գնահատվում է 2 միլիարդ դոլար, իսկ հիմնական հաշիվը, ըստ աղբյուրի, բացված է Կատարում՝ որպես հաշվարկների համար չեզոք հարթակ։

Հունվարի 29-ին Վենեսուելայի խորհրդարանը, ԱՄՆ պահանջներին համապատասխան, ընդունել է օրենք՝ նավթային ոլորտը մասնավոր ներդրողների համար բացելու մասին։