Ովքե՞ր են ցանկանում գնել Բաղդասարովի բենզալցակայանները․ նոր խաղացողներն ի՞նչ կապ ունեն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
21.02.2026 | 14:20
Այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
21.02.2026 | 14:10
Լուկաս Սելարայանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:52
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում
21.02.2026 | 13:45
Ֆինն Գերագուսյանը` հաղթական գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:33
Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի. Ավանեսյան
21.02.2026 | 13:03
Հոկեյի օլիմպիական մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Կանադայի հավաքականները
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ժամանակ, անդրադառնալով բենզինի գրեթե մենաշնորհային ոլորտին, հայտարարեց, որ բանակցություններ են տարվում օտարերկրյա ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են «Միկա» ընկերության բենզալցակայաններով։ Եվ հավելեց՝ սպասվում է, որ մոտ ապագայում այս ոլորտում շուկա կմտնեն նոր խաղացողներ։

Նիկոլ Փաշինյանը չմանրամասնեց, թե օտարերկրյա ո՞ր ընկերությունների հետ են բանակցում, կամ՝ ո՞ր երկրների ընկերություններն են դրանք։

Ինչպես հայտնի է, մեր երկրում մոտ երկու տասնամյակ բենզինի ներկրումն ու իրացումը տեղի է ունեցել խիստ վերահսկելի և գրեթե մենաշնորհային պայմաններում։ Երկար տարիներ որևէ պատահական գործարար այդ շուկա մտնելու իրավունք չի ունեցել։ Այդ բիզնեսը հանձնվել է մեկ-երկու ընկերության։ Նույն «Միկա» ընկերությունը եղել է դրանցից մեկը, բայց սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի հետ միասին շուկայից դուրս է մղվել։ Հիմա, ինչպես հայտնի է, բենզինի շուկայում գործում են երկու հիմնական ընկերություններ՝ «Ֆլեշը» և CPS»-ը։

Ֆլեշը պատկանում է Բարսեղ Բեգլարյանին, որը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից է։ CPS-ի դեպքում այդպիսի հովանավորությունն այնքան էլ ակնհայտ չէ, բայց կարծիք կա, որ ընկերության նախագահ Աշոտ Սալազարյանը զերծ չէ նման կապերից։ 2016թ․ բենզինի ներկրման շուկա է մտել մեկ այլ ընկերություն՝ «Էյ Բի Էքսպորտ» ընկերությունը, բայց նրան շուկայի շատ քիչ մասն է բաժին հասել, մոտ 90 տոկոսը դեռ պատկանում է Ֆլեշին ու CPS-ին։

Բենզինի սպառման շուկայում միշտ ընդունված է եղել այն կարծիքը, որ նման բարձր հովանավորություն և գերիշխող դիրք ունեցող ընկերություններն, օգտվելով իրենց այդ արտոնյալ վիճակից, գնային որոշակի քաղաքականություն են կիրառում և գերշահույթ ստանում։ Այդ ընկերությունները նաև պետական գերատեսչությունների, այդ թվում նաև բանակի մատակարարներն են եղել։ Այդպիսով նաև պետական բյուջեից են երաշխավորված և կայուն եկամուտ ստացել։

Իհարկե, դրանից նաև մասնաբաժին են հանել իրենց խիստ բարձրաստիճան հովանավորներին։ Ավելին, վարորդները միշտ դժգոհել են, որ բենզալցակայանները ավելի քիչ են լիցքավորում իրենց մեքենան, քան իրենք վճարել են։

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է, որ ներկրողներն, ու նրանց հովանավորները գերշահույթ են ստացել նաև բենզինի որակը կեղծելու միջոցով։ «Այո, գերշահույթ կա, կրկնակի կամ գուցե մի փոքր քիչ։ Դա երկու պատճառով է պայմանավորված՝ առաջինը, որ որոշակի գնային քաղաքականություն թելադրվում է, երկրորդը, որ որակով չէ, որովհետև եթե մի բանը որակով չէ, բայց որակովի գնով է վաճառվում, ուրեմն գերշահույթ է ապահովում»,- ասում է նա։

Բենզինի շուկա մտած «Էյ բի էքսպորտ» ընկերությունը, «Հետքի» հրապարակումների համաձայն, առնչություն ունի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։ Վերջինիս հորը՝ Գագիկ Վանեցյանին է պատկանել ընկերության 50 տոկոս բաժնեմասը։ Այսինքն՝ ԱԱԾ տնօրենը կամ նրա հայրը բենզինի շուկայի նոր խաղացողներից են։ Թե որքանով նրանք առնչություն կունենան Նիկոլ Փաշինյանի ասած նոր ընկերությունների հետ, պարզ կդառնա ապագայում։

Ովքեր էլ լինեն մեր բենզին ներկրողները, ում կողմից էլ նրանք հովանավորվեն, մինչև այժմ այդ շուկան մեծապես կախված է եղել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից և ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունից։ Եվ կարծիք կա, որ Հայաստանում այդ ոլորտում այսպիսի անմխիթար իրավիճակ է ստեղծվել հենց այդ պատճառով։

Ռուսաստանը կամ «Ռոսնեֆթ» ընկերությունը նույնպես չեն համաձայնել բենզին վաճառել որևէ պատահական ընկերության։ Հավանաբար նման պայմանավորվածություն են ունեցել մեր իշխանությունների հետ։ Այնպես որ, բինզինի ներկրման այդ անսասան շղթան միջպետական համաձայնության արդյունք է և սասանելը շատ դժվար է։

Հավանաբար՝ նաև ԱԱԾ տնօրեն Ա․Վանեցյանի համար։ Մյուս կողմից էլ հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանի բենզինի շուկայի նոր խաղացողները կցանկանան արդար խաղալ, անորակ բենզինը չվաճառել որակյալի անվան տակ, 10 լիտրի փոխարեն 8 կամ 9 լիտր չլիցքավորել ու այդպես շարքային վարորդի գրպանից գերշահույթ չստանալ։

Իհարկե, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, այս դեպքում իր կարգավորիչ դերն ունի պետությունը։ Բայց այստեղ կա ևս մեկ խնդիր․ ովքե՞ր են այդ նոր խաղացողները։ Արդյոք այդ փոփոխություններով նախկին իշխանությունների հովանավորյալները չեն փոխարինվի նոր իշխանությունների հետ փոխկապակցված անձերով։

Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը խոստացել է կարգավորել շուկան։ Իսկ մենք վարորդների հետ միասին կհետևենք նոր ընկերությունների ի հայտ գալուն ու նրանց վարքագծին։

Արմինե Ավետյան