Հայկ Մարությանն ընդունել է Արգենտինայի դեսպանին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուռիոլաբեիտիային: Շնորհավորելով Հայկ Մարությանին քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Ուռիոլաբեիտիան հույս է հայտնել, որ հատկապես մշակույթի և տնտեսության ոլորտում հայ-արգենտինական հարաբերությունների զարգացումը շարունակական կլինի նաև մայրաքաղաքների մակարդակում: Որպես ջերմ հարաբերությունների գրավական՝ դեսպանը շեշտել է ակտիվ հայ համայնքի ներկայությունը Արգենտինայում: Գոնզալո Ուռիոլաբեիտիան նշել է, որ մայրաքաղաք Բուենոս-Այրեսում և Արգենտինայի այլ բնակավայերում ավելի քան 40 հուշարձան կա, որոնք առնչվում են Հայաստանին և հայ ժողովրդին: Այս համատեքստում նա կարևորել է դեռևս անցած տարի Երևանի ավագանու ընդունած որոշումով կառուցապատվող Արգենտինայի հրապարակը՝ որպես երկրների հարաբերությունների մակարդակի արտացոլում:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ քաղաքապետ Հայկ Մարությանը գոհունակությամբ նշել է, որ Երևանում Արգենտինայի և արգենտինացիների նկատմամբ շատ դրական վերաբերմունք կա, իսկ արգենտինյան որոշ ապրանքներ, մասնավորապես գինիները բավական լավ պահանջարկ ունեն երևանյան սպառողների շրջանում: Քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Արգենտինայի հրապարակի պատշաճ կառուցապատմանը:

Հանդիպմանը ներկա Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նկատել է, որ հրապարակի կառուցապատմանը կարելի է ներգրավել նաև արգենտինացի մասնագետների, մասնավորապես երիտասարդ ճարտարապետների՝ դրանով նաև նպաստելով այդ ոլորտում երկու երկրների շփումների խորացմանը:

Գոնզալո Ուռիոլաբեիտիան քաղաքապետ Հայկ Մարությանին հրավիրել է ներկա լինել Հայաստանում արգենտինյան ֆիլմերի փառատոնին:

Երևանը և Բուենոս Այրեսը քույր քաղաքներ են հռչակվել 2000թ.: Ի նշան երկու ժողովուրդների բարեկամության՝ 1997թ. «Արգենտինյան Հանրապետություն» հ.76 հիմնական դպրոցի բակում տեղադրվել է Արգենտինայի ազգային հերոս Խոսե դե Սան-Մարտինի կիսանդրին:

2012թ. Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին (2015թ. դեկտեմբերից՝ Արգենտինայի Հանրապետության նախագահ) պաշտոնական այցով ժամանել էր Երևան՝ Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը Երևանին հանձնելու նպատակով:

2017թ. հունիսին Երևանի ավագանու որոշմամբ Սայաթ-Նովայի և Չարենցի փողոցների հատման մասում ձևավորված հատվածը վերանվանվել է Արգենտինայի հրապարակ: