Թրամփը հայտնել է Իրանի հետ քննարկումների մտադրության մասին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ է վարել Իրանի առաջնորդների հետ և հետագա քննարկումներ է ծրագրում՝ մինչ սպառնում է ռազմական գործողություններ ձեռնարկել այդ երկրի դեմ, գրում է CNN-ը։

«Ես ունեցել եմ և ծրագրում եմ դա անել։ Մենք այժմ շատ մեծ, շատ հզոր նավեր ունենք, որոնք նավարկում են դեպի Իրան, և հիանալի կլիներ, եթե մենք ստիպված չլինեինք դրանք օգտագործել»,- ասել է Թրամփը՝ պատսխանելով Թեհրանի հետ իր շփումների կարգավիճակի մասին հարցին՝ այս շաբաթվա սկզբին խոշոր հարված հասցնելու սպառնալիքից հետո, եթե Իրանը չհամաձայնվի գործարքի։

ԱՄՆ նախագահը չի ասել, թե ում հետ է խոսել, սակայն նկարագրել է իր փոխանցած ուղերձը։

«Ես նրանց երկու բան ասացի։ Առաջինը՝ ոչ մի միջուկային զենք։ Եվ երկրորդ՝ դադարեցրեք ցուցարարների սպանությունը։ Նրանք հազարավոր մարդկանց են սպանում, բայց նրանք ստիպված են լինելու ինչ-որ բան անել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը քննարկում է Իրանին նոր խոշոր հարված հասցնելու հարցը, և տարբերակներից մեկն «իրանցի առաջնորդների դեմ օդային հարվածներն են»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի