Վերահաստատվել է հայ-ռուսական համագործակցության շարունակականությունը. Արամ Ղազարյանն ընդունել է Վյաչեսլավ Բուտկոյին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հունվարի 29-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը ընդունել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոյի գլխավորած պատվիրակությանը՝ քննարկելու հայ-ռուսական համագործակցության ընթացքը, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությունը և արտակարգ իրավիճակների ոլորտում համատեղ ծրագրերի զարգացման հեռանկարները։

Արամ Ղազարյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի անունից ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և կարևորել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությունը՝ ընդգծելով, որ վերջին տասը տարիներին կենտրոնը հաջողությամբ և օպերատիվ կերպով իրականացրել է իր առջև դրված խնդիրները։

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ ժամանակակից մարտահրավերները պահանջում են համակարգված մոտեցումներ արտակարգ իրավիճակների կանխարգելման, բնակչության պաշտպանության և հումանիտար օգնության տրամադրման ուղղությամբ։ Վերահաստատվել է համագործակցության շարունակականությունը՝ կարողությունների զարգացման և փորձի փոխանակման համատեքստում։

Վյաչեսլավ Բուտկոն ընդգծել է Հայաստանի փրկարար ծառայության հետ ուղիղ երկխոսության կարևորությունը՝ առանձնահատուկ ընդգծելով Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի դերը։ Հանդիպման ավարտին պատվիրակությունների անդամները ծաղիկներ են խոնարհել Փրկության նվիրյալների պատվո հուշարձանին։