«Տաշիր կապիտալ»-ը դատարանին միջնորդել է կանխել ՀԷՑ-ի գույքը ձեռք բերելու գործընթացը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Տաշիր կապիտալ»-ը դիմել է դատարան՝ միջնորդելով կանխել Կառավարության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գույքի ձեռքբերման գործընթացը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ ներկայացուցիչ Վարդան Ալոյանը։ 

Նշենք, որ Վարչական դատարանում, դատավոր Լիլիթ Սադոյանի նախագահությամբ, տեղի է ունեցել «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն ընդդեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործով առաջին դատական նիստը։ 

Ընկերությունը վիճարկում է ՀԾԿՀ-ի որոշումըՀԷՑ-ի կառավարման լիցենզիան հետ կանչելու վերաբերյալ։ Հայցվոր կողմի պնդմամբ՝ ՀԾԿՀ-ի որոշումները՝ թե՛ լիցենզիան հետ կանչելու, թե՛ ժամանակավոր պետական կառավարիչ նշանակելու մասին, ընդունվել են առանց բավարար փաստական հիմքերի և գործի հանգամանքների սխալ գնահատմամբ։ 

Փաստաբան Վարդան Ալոյանի խոսքով՝ հայցի ապահովման միջնորդությունից բացի՝ միջնորդել են նաև, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը որպես 3-րդ կողմ ներգրավվի գործում, քանի որ նա վարչական մարմին է, բայց ՀԷՑ-ի ներկայացուցիչը չէ և ՀԷՑ-ը ներկայացնելու իրավասություն չունի։

«Դատարանն այս մասով մերժեց ու չթողեց երրորդ անձ ներգրավել, ինձ էլ չթողեց` ՀԷՑ-ը ներկայացնեմ, այլ որոշեց, որ ՀԷՑ-ին ներկայացնում է Ռոմանոս Պետրոսյանի կողմից լիազորված անձը, որը դատական նիստերին չի ներկայանում ու որևէ դիրքորոշում չի հայտնում»,- ասաց Ալոյանը։ 

Փաստաբան Արամ Օրբելյանն էլ նշեց, որ ՀԷՑ-ի մասով օրենքի փոփոխության հետ սահմանադրական խնդիրներ են տեսնում։

«Ամենամեծ խնդիրը ՀԾԿՀ նախագահին լիազորություններ տրամադրելն է, որովհետև Սահմանադրության համաձայն՝ պետական իշխանությունը ժողովուրդն իրացնում է Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջոցով, իսկ Սահմանադրությունն ինքնավար մարմին որպես ՀԾԿՀ-ն է դիտարկում, ոչ թե նրա նախագահին»,- ասել է նա։ 

Հիշեցնենք՝ նոյեմբերի 17-ին դադարեցվել է ՀԷՑ-ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան։ Որոշումն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։