Քոչարյանն ուղերձ հղեց Սամվել Կարապետյանին՝ ընդդիմության առաջնորդն ինքն է․ բայց եթե նա մասնակցի՝ Փաշինյանը էլի կվերընտրվի․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.03.2026 | 18:02
Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
14.03.2026 | 17:47
Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի. ՀՀ ԱԳՆ
14.03.2026 | 17:44
Հնդկական երկու գազատար լցանավ է անցել Հորմուզի նեղուցով՝ Իրանի թույլտվությամբ
14.03.2026 | 17:15
«Շատ տպավորիչ կառույց է». Փաշինյանը՝ Քաջարան-Ագարակ ճանապարհի թունելից դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 16:55
Հայաստանն ու Լեհաստանը Վարշավայում ստորագրել են գիտահետազոտական համագործակցության համաձայնագիր
14.03.2026 | 16:36
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ
14.03.2026 | 16:16
Երևանի 2 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.03.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
14.03.2026 | 15:20
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.03.2026 | 15:00
Ջրափրկարարները հայտնաբերել են քաղաքացու դին
14.03.2026 | 14:39
Պուտինը Թրամփին առաջարկել է հարստացված ուրանը Իրանից տեղափոխել Ռուսաստան․ Axios 
14.03.2026 | 14:28
Հայտնի է Իսլամ Մախաչևի հաջորդ մրցակիցը UFC-ում
14.03.2026 | 14:16
ՀԱԿ-ը պատրաստ է սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան»-ի և  ընդդիմադիր այլ ուժերի հետ. Զուրաբյան
14.03.2026 | 14:08
Պատերազմներ սկսող քրիստոնյաները պետք է խոստովանեն․ Հռոմի պապ 
14.03.2026 | 13:49
Զելենսկին Փարիզում հանդիպել է Իրանի շահի որդու՝ Ռեզա Փահլավիի հետ
Բոլորը

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին, նշել է, որ Քոչարյանի քաղաքական գործունեության արդյունքը գործող իշխանության վերարտադրությունն է։ Նորիկյանի կարծիքով՝ Քոչարյանի ասուլիսի հիմնական ուղերձը միտված Սամվել Կարապետյանի թիմին․

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե իրենից լավ ոչ ոք երկիրը ներկա վիճակից չի կարող հանել, Նորայր Նորիկյանը նշել է. «Տեսել ենք Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածը, արդյունքները, հետևանքները առավել ևս, նաև վերջին հինգ տարիների ընթացքում՝ որպես ընդդիմության առաջնորդ, նրա գործունեության արդյունքներն էլ ենք տեսել։ Մի անգամ 2021 թվականին մասնակցել է խորհրդարանական ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը վերընտրվել է։ Երկրորդ անգամ կմասնակցի, երկրորդ անգամ կվերընտրվի Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործունեության արդյունքը Նիկոլ Փաշինյանի իշխանության գոյությունն ու վերարտադրությունն է։ Սա իր համար թող հստակ ականջի օղ լինի»։

Ըստ նրա, խնդիրը համակարգային է. «Ինձ համար մեծ ցավ է, որ մարդը տառապում է անփոխարինելիության սինդրոմով։ Եվ եթե նույնիսկ իր պատկերացմամբ Հայաստանի Հանրապետությունում չկան այնպիսի մարդիկ, որոնք կարող են ավելի լավ ղեկավարել կամ ավելի արդյունավետ արդյունքներ արձանագրել, սա էլ իր, կոպիտ ասած, գործունեության արդյունքն է, որովհետև իրենք, ընդ որում, այստեղ մենակ ինքը չի, կան նաև մի քանի այլ անձինք, որոնց գործունեության ընթացքում 30-ամյա քաղաքական պայքարի ընթացքում Հայաստանում չձևավորվեց այնպիսի քաղաքական էլիտա, վերնախավ, որը կարող էր իսկապես իրավահաջորդ դառնալ և փոխարինել նախորդ իշխանություններին»։

Նորայր Նորիկյանի դիտարկմամբ՝ քաղաքական դաշտում նոր ուժի ի հայտ գալը փոխել է իրավիճակը, և Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը նաև դրա արձագանքն է։

«Հանգամանքների բերումով այնպես է ստացվել, որ Սամվել Կարապետյանը կարող է իր գործունեությամբ, կրկնում եմ, և «Մեր ձևով» շարժումը, կրկնում եմ, օբյեկտիվ վերլուծությունների արդյունքում այնպես է, որ քաղաքական դաշտում որակապես նոր խաղացող է ի հայտ եկել, ով իր հնարավորություններով, ռեսուրսներով և հանրային ընկալման տեսանկյունից կարող է մարտահրավեր նետել ինչպես Ռոբերտ Քոչարյանին, այնպես էլ քաղաքական դաշտի մնացած խաղացողներին։ Ուստի Ռոբերտ Քոչարյանի այսօրվա մամուլի ասուլիսի հիմնական ուղերձը հենց միտված էր նաև Սամվել Կարապետյանին, առ այն, որ ինքը մնում է ընդդիմադիր դաշտի ֆավորիտը»,- ասում է նա։

Նորիկյանը քննադատում է թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանություններին՝ նրանց համարելով Արցախի կորստի պատասխանատուներ։ «Իմ մոտ իսկապես շատ ցավալի է, որ Հայաստանն ու Արցախը կործանած քաղաքական ուժերն են այսօր մրցավազքի մեջ։ Մեկը իր թիկունքում դրել է Արագած լեռը, մյուսը՝ Արարատ լեռը։ Ձեր գործունեության արդյունքը Նիկոլ Փաշինյանն է եղել, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է եղել։ Ձեր և Սերժ Սարգսյանի անփառունակ գործունեության հետևանքով տեղի է ունեցել 2018 թվականի ընդվզումը։ Դուք ամեն մեկդ ձեր տեղում, ձեր դերում, ձեր ռեսուրսներով, ձեր շահագրգռվածությամբ ամեն ինչ արել եք, ու ամենակարևորը՝ ձեր անփառունակ գործունեությամբ ամեն ինչ արել եք, որ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության։ Նիկոլն էլ եկել է ձեր երկուսիդ էլ քցել է, ի՞նչ եք ուզում»։

Համաձայնելով Ռոբերտ Քոչարյանի այն մտքին, որ դատական իշխանությունը երկրի ամենամեծ խնդիրն է, Նորիկյանը հակադարձել է. «Այո, ճիշտ է, համաձայն եմ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Դատական իշխանությունը եթե կայացած լիներ, այսօր ընդդիմության առաջնորդը Ռոբերտ Քոչարյանը չէր լինի։ Շատ ճիշտ բնութագրում է տվել։ Եթե դատական իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կրնկի տակ չլիներ, Նիկոլ Փաշինյանը չորոշեր՝ ով է անմեղ, ով է մեղավոր, եթե իսկապես Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացվեր, Ռոբերտ Քոչարյանին կկանչեին, կհարցնեին՝ եղբա՛յր, դուք ինչպե՞ս եք դարձել սիստեմայի անդամ, ի՞նչ բաժնեմաս եք ունեցել, ի՞նչ աշխատավարձ եք ստացել, այդ ինչպե՞ս ստացվեց, որ դուք դարձաք Հայաստանի Հանրապետությունում իսկապես դոլարային միլիոնատեր»։

Խոսելով Սամվել Կարապետյանի թիմի և նախկինների միջև հնարավոր համագործակցության մասին՝ նա նշել է. «Դա կնմանվի այն իրավիճակին, որ դու որպես Սասունցի Դավիթ, ցույց տաս թուր քեզակին՝ ձեռքդ եկել ես փրկես հայ ժողովրդին, վերջում գնաս միանաս Մսրա Մելիքին։ Դա անհասկանալի բան կլինի»։

Նորայր Նորիկյանը վերջում ընդգծել է, որ եթե հասարակությունը ցանկանում է բովանդակային փոփոխություններ, ապա պետք է իր քվեով գնահատական տա թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանություններին․ «Եթե մեր հասարակությունը իսկապես ուզում է Հայաստանի Հանրապետությունում բովանդակային փոփոխություններ ստանալ, Ռոբերտ Քոչարյանը պետք է ստանա զրո ձայն, Սերժ Սարգսյանը պետք է ստանա զրո ձայն, և այս իշխանությունն էլ պետք է փոխվի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան