ՉԼ․ Մբապեն գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը, Լևանդովսկին կրկնել է Մեսիի ցուցանիշը

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, դուբլի հեղինակ դառնալով պորտուգալական «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի 8-րդ տուրի խաղում (2։4), Լիգայի փուլն ավարտել է ռեկորդային 13 գոլով։

27-ամյա Մբապեն գերազանցել է «Ռեալի», «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Յուվենտուսի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը։ Այժմ սաուդյան «Ալ Նասրում» հանդես եկող 40-ամյա Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշրջանի խմբային փուլում «Ռեալի» կազմում խփել էր 11 գոլ։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն այդ ցուցանիշը գրանցել էր 6 խաղում, իսկ Մբապեին պահանջվել է 7 հանդիպում, հաղորդում է Opta-ն։

Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ռեկորդ է կրկնել դանիական «Կոպենհագենի» դեմ հաղթական խաղում (4։1) խփած գոլի արդյունքում։

«Կոպենհագենը» 40-րդ թիմն է, որի դարպասը 37-ամյա Լևանդովսկին գրավում է գլխավոր եվրագավաթում։ Նա կրկնել է «Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի նախկին հարձակվող, Արգենտինայի հավաքականի ու ամերիկյան «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսիի ռեկորդը։

Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն գոլ է խփել 38 տարբեր թիմերի։