Արկեր էին ընկնում Ջերմուկ, ՀՀ-ի երաշխավոր ՌԴ-ն ասում էր՝ սահմանը չի սահմանազատվել․ Քոչարյանը ի՞նչ երաշխավորից է խոսում․ Նարեկ Ղահրամանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
09.06.2026 | 20:14
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Սյունիք
09.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերում կլինեն անձինք, ում հետ ՔՊ-ն կաշխատի․ կլանային շահերը ցածր կդասեն պետականից․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:58
Ընթանում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 19:44
27 պատռած քվեաթերթիկ վավեր ճանաչվեց․ «Ծալածները համարել են անվավեր ու պատռել». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:30
Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը. Ղրղզստանի նախագահ
09.06.2026 | 19:17
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Վրաստանում չինական և ռուսական ազդեցության վերաբերյալ օրինագիծ
09.06.2026 | 19:04
Առաջիկա ժամերին Վանաձոր համայնքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և կարկուտ
Բոլորը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին, առաջիկա ընտրություններին, ընդդիմության գործունեությանը և արտաքին քաղաքական զարգացումներին։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե առաջիկա ընտրություններում «Հայաստան» դաշինքի առաջին համարը լինելու հարցը կորոշվի սոցիոլոգիական հարցումներով, Նարեկ Ղահրամանյանը նշել է. «Թեթև առաջխաղացում եմ տեսնում իր մտածելակերպի մեջ՝ քաղաքական»։

Պատգամավորը բացառել է, որ ընդդիմությունը կարող է գալիք ընտրություններում ավելի շատ ձայներ հավաքել, քան 2021 թվականին. «Ես բացառում եմ, որ իրենք ավելի շատ ձայն հավաքեն, քան հավաքել էին 21 թվականի ընտրություններում։ Մի պարզ պատճառով, որ իրենք ուղղակի չեն աշխատում։ Նրանք մանդատ են ստացել, ձայն են ստացել, եթե չեմ սխալվում, 250 հազար ձայն էին ստացել և ուղղակի չեն աշխատել այս տարիների ընթացքում»։

Ըստ Ղահրամանյանի՝ ընդդիմության քննադատությունը սուր չէ, և նրանց գործունեությունը պետք է տարբերվի քաղաքական դաշտի այլ դերակատարներից։

«Նախ, սուր քննադատություն չի։ Ոչ քաղաքական գործիչներին հասու քննադատությունը մի խառնեք սուր քննադատության հետ, որովհետև ցանկացած ընդդիմադիր բլոգեր կարող է ավելի սուր քննադատել։ Նրանց գործունեությունը պետք է տարբերվի ուղղակի քաղաքական ֆեյքերի կամ, չգիտեմ, քաղաքական վերլուծաբանների կամ արտախորհրդարանական քաղաքական գործիչների գործունեությունից»,- ասում է պատգամավորը։

Նա նաև մատնանշել է ընդդիմության կողմից չզբաղեցված պաշտոնը. «Մեր տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հաստիքը թափուր է, որը օրենքով և ռեգլամենտով իրենց է պատկանում»։ Ղահրամանյանը կոնկրետ օրինակ է բերել. «Մեր տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներից Իշխան Սաղաթելյանը, եթե չեմ սխալվում, արդեն չորրորդ տարին է, ոչ մի անգամ նիստերի չի եկել։ Ոչ մի անգամ»։

Խոսելով «Թրամփի ուղի» ծրագրի շուրջ ընդդիմության քննադատությունների մասին, պատգամավորը նշել է. «Նախ, Հայաստանի անվտանգությունը այդ ծրագրով չի վտանգվում, ընդհակառակը»։

Նա զարմանք է հայտնել Ռոբերտ Քոչարյանի այն դիտարկման վերաբերյալ, թե ԱՄՆ-ն ծրագրում տնտեսական շահ չունի․ «Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհի թիվ մեկ տնտեսապես հզոր և ռազմականապես երկիրն է։ Եվ ինքն այդ հզորությանը հասել է հարյուրավոր տարիների ընթացքում՝ բացառապես իր տնտեսական շահը առաջ մղելով։ Եվ չեմ պատկերացնում՝ ինչ կարգի տաղանդ պետք է ունենա, չակերտների մեջ, տվյալ դեպքում, տաղանդավոր մարդը, որ ասի, որ ծրագրում Ամերիկան տնտեսական շահ չունի»։

Ղահրամանյանի խոսքով, ծրագրի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը հրապարակային են, և դրանք հասկանալու համար քաղաքական կամք է պետք։ «Ես զարմանում եմ, որ մարդը, երկար տարիներ ղեկավարելով երկիրը, զբաղեցնելով բազմաթիվ պաշտոններ, հասնելով պատկառելի տարիքի, մայրենի լեզվով կարդալու և կարդացածը ընկալելու խնդիր ունի։ Ես այլ կերպ սա չեմ կարող բացատրել»։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերությունները միտումնավոր սրելու մեղադրանքներին՝ Ղահրամանյանը հարց է բարձրացրել. «Մինչև 20 թվականի 44-օրյա պատերազմը կամ մինչև 22 թվականի սեպտեմբերյան Սոթք-Խոզնավար հատվածի այդ իրադարձությունները, ի՞նչ հակառուսական քայլ է արել Հայաստանի Հանրապետությունը»։

Նրա կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը միջազգային քաղաքականությունը դիտարկում է անձնական հարաբերությունների տեսանկյունից։

«10 տարի երկրի ղեկավար լինելով՝ ոչ մի բան չի հասկացել միջազգային քաղաքականությունից։ Ըստ իրենց՝ պետք է լինեն հավերժ ղեկավարներ, և այդ հավերժ ղեկավարների միջև պետք է լինեն պայմանավորվածություններ։ Միջազգային քաղաքականությունն ինչի՞ մասին է։ Պետությունների և կազմակերպությունների միջև հարաբերությունների։ Դա Ռոբերտ Քոչարյանը չի, որ հանդիսանում է ՀԱՊԿ-ի անդամ, դա Հայաստանի Հանրապետությունն է»,- ասել է նա։

Խաղաղության երաշխավորների անհրաժեշտության մասին պարոն Քոչարյանի հնչեցրած թեզին ի պատասխան՝ պատգամավորն ընդգծել է. «Այս պատմությունների միջով անցած ժողովուրդը երաշխավորներից կխոսի՞։ Մեր երաշխավորը մենք ենք, մեր տնտեսությունը, մեր բանակը։ Ուրիշ երաշխավոր չկա։ Կա՞ր երաշխավոր, կար։ Լսեք, Ջերմուկի հատվածին, Ջերմուկում հարվածներ էին լինում, և այդ երաշխավոր պետություններից, կառույցից մեզ պատասխան է եկել, որ սահմանը սահմանազատված չի»։

Խոսելով այն մասին, թե ինչու պետք է ժողովուրդը վերընտրի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Նարեկ Ղահրամանյանը նշել է. «Ես առաջին հերթին կնշեի մեր առավելությունը, որ ժողովուրդը պետք է մեզ ընտրի, դա մեր՝ որոշումներից չխուսափելու և որոշումներ կայացնելու ընդունակությունն է։ Սեփական որոշումը ուրիշին չթողնելու կարողությունն է»։

Որպես կոնկրետ ձեռքբերում՝ նա առանձնացրել է սահմանային իրավիճակը. «Վերջին մեկուկես տարվա ընթացքում, եթե չեմ սխալվում, սահմանին զոհ չունենք, նույնիսկ կրակոց չունենք։ Սա ձեռքբերում է, թե՞ չէ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան