Հանրային սեփականությունն օտարել եք, զղջո՞ւմ եք. Քոչարյանի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.10.2026 | 09:30
Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ
30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
Բոլորը

1997-1998 թվականներին օտարեկրյա ներդրումները ՀՀ-ում եղել են ընդամենը 37 մլն դոլար, իսկ իմ պաշտոնավարման ավարտի տարիներին ուղղակի ներդրումները մոտավորապես 800 մլն դոլար էին։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե չկա՞ զղջում, որ երկրի ազգային հարստություններն իր պաշտոնավարման օրոք  օտարվել են։

Խոսքը, մասնավորապես, «Արմենիա», «Անի», «Երևան» հյուրանոցները, «Արմենթել»-ը, Կոնյակի գործարանը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 600 հազար դոլարով սեփականաշնորհելու մասին էր։

«Այն ժամանակվա 800 մլն դոլարը հիմիկվա 1,5 մլրդ դոլարի չափ է։  Եթե ուզում ես պետությունը զարգանա, պետք է բարենպաստ ներդրումային պայմաններ ստեղծես։ Դուք կարո՞ղ եք ինձ բացատրել, թե ինչ է պետական հյուրանոց հասկացությունը, որևէ կայացած երկրում պետական հյուրանոց գոյություն ունի՞։ Իմ ժամանակ ես կարողացել եմ դա կոտրել։ Մենք «Արմենիա» հյուրանոցը սեփականաշնորհել ենք ամերիկյան մի ընկերության։ Այդ հյուրանոցում մի «կիսախարոշի» բարմեն կար, իրեն ազատում էին, ինքը ԱԺ-ի մոտ մի 15-20 հոգու էր բերել, և բողոքն այն էր, որ ասում էր՝ ինձ ազատել են, որովհետեւ սեփականատերն ինձ ասել է, որ ամեն օր պետք է թրաշվես։ Այդ մակարդակի էր սերվիսների մշակույթը։ Իհարկե՝ ճիշտ ենք արել։ Ինչ վերաբերում է Կոնյակի գործարանին, ապա սեփականաշնորհումից 1 տարի հետո նոր սեփականատերը հանդիպման ժամանակ ինձ ասում էր՝ եղած կոնյակը կոնյակի գույն ունի, բայց չենք հասկանում՝ ինչ է։ Այդքան խզում կար։ Խորհրդային տարիներին հայկական կոնյակի 80 տոկոսն արտադրվում էր բուլղարական սպիրտից։ Դուք ամենից հաջողված գործարքները բերում եք որպես ամենից վատ գործարքներ»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։