Հայ լեռնադահուկորդը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հայ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը հաջող մասնակցություն է ունեցել միջազգային վարկանիշային մրցմանը։
Հայաստանի ներկայացուցիչը բրոնզե մեդալ է նվաճել Ղրղզստանում կայացած լեռնադահուկային սպորտի մրցաշարում։
Տևական դադարից հետո դա եղել է Կարապետյանի առաջին միջազգային մեկնարկը, հաղորդում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։