Եվրոպայի խորհրդին ՀՀ անդամակցության 25-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել «Հայփոստ»-ի կողմից թողարկված հատուկ փոստային նամականիշի մարում
Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի կապակցությամբ ԵԽ կենտրոնակայանում տեղի է ունեցել «Հայփոստ»-ի կողմից թողարկված հատուկ փոստային նամականիշի մարում։
Այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, նշելով, որ արարողությանը մասնակցել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԵԽ Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն և ԵԽԽՎ նախագահ Պետրա Բայրը։