ԱՄՆ-ն ու Եվրոպան համաձայնեցրել են Կիևի անվտանգության երաշխիքները, տարածքների հարցը մնում է չլուծված․ Ռուբիո

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները ընդհանուր համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որոնք խաղաղության գործընթացի հիմնական պահանջն են, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Սենատում լսումների ժամանակ նա նշել է, որ դա ենթադրում է եվրոպական զորքերի սահմանափակ կոնտինգենտի տեղակայում, հիմնականում՝ ֆրանսիական և բրիտանական, ինչպես նաև ամերիկյան անվտանգության երաշխիքներ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ նրա՝ եվրոպացիները չեն կարողանա իրականացնել նման միջոցառումներն առանց Վաշինգտոնի աջակցության՝ վերջին տասնամյակների ընթացքում պաշտպանության ոլորտում անբավարար ներդրումների պատճառով։

Միայն մեկ հարց է մնում չլուծված՝ Ուկրաինայի արևելքում գտնվող տարածքները։

«Գիտեմ, որ ակտիվ աշխատանք է տարվում այս հարցի շուրջ երկու կողմերի տեսակետները համաձայնեցնելու հնարավորությունն ուսումնասիրելու ուղղությամբ։ Սա կամուրջ է, որը դեռ պետք է անցնել»,- ասել է Մարկո Ռուբիոն՝ հավելելով, որ այս հարցը «շատ բարդ» կլինի, հատկապես՝ Ուկրաինայի համար։

ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ փետրվարի 1-ին ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցություններին կմասնակցի նաև Վաշինգտոնի պատվիրակությունը, սակայն նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, հանդիպմանը, հավանաբար, չեն մասնակցի։

Թրամփի վարչակազմը Ուկրաինային հստակեցրել է, որ Վաշինգտոնի անվտանգության երաշխիքները կախված են Կիևի կողմից խաղաղության համաձայնագրի ընդունումից, որը, հավանաբար, կներառի Դոնբասի զիջում Ռուսաստանին, հաղորդել էր բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով ութ աղբյուրի։ Նրանցից երկուսը պարզաբանել են, որ Վաշինգտոնը նաև Կիևին խոստացել է լրացուցիչ զենքի մատակարարումներ խաղաղ ժամանակներում, եթե Ուկրաինան կատարի այս պայմանը։

Ուկրաիայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, հղում անելով իր աղբյուրներին, հայտարարել է՝ Սպիտակ տունն ակնկալում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիրը կկնքվի մինչև մայիսի 15-ը: ԱՄՆ-ը մայիսը համարում է Կիևի և Մոսկվայի միջև համաձայնության ոչ պաշտոնական վերջնաժամկետ, որից հետո ամերիկյան կողմը կարող է դուրս գալ բանակցային գործընթացից։

Անցյալ շաբաթավերջին ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև առաջին եռակողմ բանակցություններն անցկացվեցին Ուկրաինա ռուսական ներխուժումը դադարեցնելու վերաբերյալ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի ուշ դրական էր գնահատել  բանակցությունները և հայտարարել, որ պատվիրակությունները կրկին կհանդիպեն փետրվարի 1-ին։

Բանակցությունների մեկնարկից կարճ ժամանակ առաջ Մոսկվան վերահաստատել էր իր առավելագույն պահանջը՝ ուկրաինական բանակի դուրսբերում ամբողջ Դոնբասից, այդ թվում՝ նախկինում Ռուսաստանի կողմից չվերահսկվող տարածքներից: Ուկրաինան կտրականապես հրաժարվում է դա անել: