ԱՄՆ-ի պես պետությունը ՀՀ է գալիս՝ մեծ ներդրումներ անելու. սա մեր անվտանգության աստիճանը բարձրացնում է. Ծովինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, արտաքին քաղաքականության նոր ուղեգծին և ընդդիմության քննադատություններին՝ պնդելով, որ Հայաստանի իշխանությունը գործում է ելնելով բացառապես պետական շահերից, ինչի արդյունքում ձեռք է բերվել իրական անկախություն և սուբյեկտայնություն։

Անդրադառնալով վարչապետի ուղերձում հնչած քննադատությանը, որ ՀԱՊԿ-ին անդամակցելու պատճառով ՀՀ-ին զենք չէին վաճառում, Վարդանյանը պարզաբանել է, որ խնդիրը Լեռնային Ղարաբաղի չճանաչված կարգավիճակն էր։ «Հայաստանի Հանրապետությանը զենքի մատակարարումը, օրինակ, խոչընդոտում էր այն, որ պետությունները վստահ չէին, որ դա Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս չի օգտագործվելու այդ զենքը։ Եթե ուղիղ խոսենք, այսինքն՝ նրանք խոսում էին Լեռնային Ղարաբաղի մասին»,- նշեց պատգամավորը։

Միևնույն ժամանակ, նա ընդգծեց ՀԱՊԿ-ի անգործությունը, երբ հարձակման ենթարկվեցին հենց Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Ի պատասխան ընդդիմության քննադատությանը, թե իշխանությունը փչացրել է հարաբերությունները դաշնակիցների հետ, Վարդանյանը հակադարձեց․ «Ես ընդհանրապես այդ տրամաբանությունը և Հայաստանի Հանրապետության շահը պաշտպանում է ՀՀ կառավարությունը կամ որևէ մեկը, և եթե այդ շահը հակասում է, օրինակ ասեմ, ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանի Դաշնության շահերին, անմիջապես ընդդիմությունը բռնում է հակառակ կողմի շահերի պաշտպանությունը։ Ես սրանից կարող եմ ենթադրել, որ ընդդիմությունը սպասարկում է Ռուսաստանի Դաշնության շահը»։

Հարցին, թե ինչպես կարող է տնտեսությունը երաշխավորել անվտանգությունը, երբ աշխարհում գործում են ուժի իրավունքի վրա հիմնված կանոնները, Վարդանյանը պատասխանեց՝ մեջբերելով վարչապետի խոսքերը․ «Խաղաղությունը դա լավագույն երաշխիքն է անվտանգության։ Այսինքն, եթե դու ամրապնդում ես քո ձևավորած խաղաղությունը, և դրանք ամրապնդում ես տարբեր ուղղություններով՝ տնտեսական, էներգետիկ, ապաշրջափակմամբ, այսինքն ճանապարհներով, դու դառնում ես տարանցիկ երկիր տարբեր պետությունների համար, և կարևորությունդ ու սուբյեկտայնությունդ բարձրանում է այդ դեպքում»։

Նրա խոսքով, Հայաստանն այլևս գործիք չէ այլ պետությունների ձեռքում և դրսևորում է սեփական սուբյեկտայնությունը։ «Մենք արտաքին հարաբերություններում ունեցած մեր սուբյեկտայնությունը չունեինք։ Այսինքն՝ մենք շարժվում էինք արտաքին հարաբերություններում ըստ Ռուսաստանի Դաշնության դիրքավորման։Հիմա մենք մեր ժողովրդավարությունը, ժողովրդի ձայնով և ժողովրդի կամքով ձևավորված իշխանություն ունենք, և մեր ինքնիշխանության մակարդակը, կարելի է ասել, վերջին տասնամյակների ամենաբարձր մակարդակում է գտնվում, և պետությունները մեզ հետ սեղանի շուրջ են նստում և մեզ հետ բանակցում են»։

Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե այսօրվա իրավիճակը, ինքնիշխանությունը ձեռք է բերվել տարածքային և մարդկային կորուստների բարձր գնով, պատգամավորը նշեց, որ իրավիճակը հասունացել էր տարիների ընթացքում, և իշխանությունը կանգնած էր ընտրության առաջ․ «Կանգնած էր Հայաստանի Հանրապետության հարցը։ Այդ գինը, որը վճարել է Հայաստանի Հանրապետությունը, ինքը ձեռք է բերել անկախություն։ Անկախությունը ընդհանրապես բավականին թանկ հաճույք է, շատ թանկ հաճույք է»։

Նա նաև անընդունելի համարեց այն տեսակետը, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները սրվել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալության պատճառով։ «Չեն կարող պետությունները իրար հետ հարաբերությունները փչացնել կամ լավացնել զուտ անձնական հարաբերությունների պատճառով։ Ո՛չ, պետություններն առաջնորդվում են իրենց շահերով։ Եթե մարդը հանցագործություն է գործել ըստ քո պետության օրենքների, ի՞նչ պետք է անես»,- հարցադրում արեց Վարդանյանը՝ նման մեկնաբանությունները որակելով «խոհանոցային մակարդակ»։

Ի վերջո, պատգամավորը շեշտեց, որ դիվերսիֆիկացիան Հայաստանի տնտեսության և անվտանգության համար կարևորագույն ուղղություն է, որի շուրջ տարվում են հետևողական աշխատանքներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Ռոբերտ Անանյան