Կիևն ու Մոսկվան առանձին խաղաղության համաձայնագրեր կստորագրեն Վաշինգտոնի հետ․ Ուկրաինայի ԱԳ նախարար

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Խաղաղության բանակցությունները պետք է հանգեցնեն երկու առանձին համաձայնագրերի ստորագրման․ մեկը՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի, մյուսը՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան «Европейская правда»-ին տված հարցազրույցում, գրում է Meduza-ն։

«Եթե խոսքը կոնկրետ այս 20 կետանոց շրջանակի մասին է, դա երկկողմ փաստաթուղթ է, որը կստորագրեն ԱՄՆ-ն և Ուկրաինան։ ԱՄՆ-ը նաև պետք է ստորագրի Ռուսաստանի հետ։ Սա այն շրջանակն է, որը ներկայում քննարկվում է, բայց բանակցությունները դեռ շարունակվում են. դա գործընթաց է»,- ասել է Սիբիհան։

Նրա խոսքով՝ եվրոպական կողմը, որի ստորագրությունը չի սպասվում, այնուամենայնիվ, «ներկա է խաղաղության գործընթացում և անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրերում»։

Սիբիհան հավելել է, որ բանակցություններում երկու վիճելի հարց մնում է չլուծված՝ տարածքային վեճերը և Զապորոժիեի ատոմակայանը։ Այս հարցերը լուծելու համար, նրա խոսքով, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Financial Times-ի աղբյուրների համաձայն՝ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն Ուկրաինային հասկացրել է, որ ամերիկյան անվտանգության երաշխիքները կախված են Կիևի կողմից խաղաղության համաձայնագրի համաձայնությունից, որը կենթադրի Ռուսաստանին Դոնբասի հանձնում: Սպիտակ տունն այս տեղեկատվությունը որակել է «բացարձակ սուտ»:

Reuters-ի աղբյուրը նաև նշել է, որ ԱՄՆ-ը չի թելադրում Ուկրաինային, թե ինչ պետք է ներառվի խաղաղության համաձայնագրում, իսկ հակառակ պնդումները սխալ է անվանել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի