Ռուսաստանը պատերազմում ունի 1,2 միլիոն զոհ և վիրավոր, Ուկրաինան՝ մինչև 600,000. CSIS-ի զեկույց

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ամերիկյան Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վերլուծական կենտրոնը (CSIS) հրապարակել է զեկույց, որում գնահատվում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմում զոհված և վիրավորված զինծառայողների ընդհանուր թիվը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կենտրոնի փորձագետների տվյալներով՝ 2022 թվականի փետրվարից, երբ սկսվեց լայնածավալ ներխուժումը, ռուսական կորուստների ընդհանուր թիվը կազմում է մինչև 1,2 միլիոն, այդ թվում՝ 325,000 զոհ։

Ռուս զինվորականների շրջանում կորուստների թվի գնահատականը, ընդհանուր առմամբ, համընկնում է BBC-ի ռուսական ծառայության, Mediazona-ի և կամավորների թիմի կողմից կազմված բաց աղբյուրների  հաշվարկների հետ։ BBC-ի տեղեկությունների համաձայն՝ ռուսական կողմի զոհերի իրական թիվը կարող է լինել 254,800-ից մինչև 368,100։ Սակայն վերջնական թիվը զգալիորեն աճում է, եթե հաշվի առնել նրանց, ովքեր կռվել են Ուկրաինայի դեմ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների միավորումների կազմում։

Վիրավորների թվի հաշվարկը զգալիորեն ավելի դժվար է։ Սա մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ վնասվածքների մասին հաղորդագրությունները հազվադեպ են հրապարակվում լրատվամիջոցներում, ինչպես նաև նրանով, որ վիրավոր ռուս զինծառայողները հաճախ բուժումից հետո կրկին ուղարկվում են ռազմաճակատ և կարող են նոր վիրավորում ստանալ։

«Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ոչ մի առաջատար համաշխարհային տերություն համեմատելի նման կորուստներ չի կրել որևէ պատերազմում»,- նշվում է CSIS-ի զեկույցում՝ Ռուսաստանի կորուստների վերաբերյալ հատվածում։

CSIS-ի տվյալներով՝ լայնածավալ ներխուժման ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը, հավանաբար, ունեն 500,000-ից 600,000 սպանված և վիրավոր, այդ թվում՝ 100,000-ից 140,000 զոհ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի