Իսրայելը թույլ չի տա Պաղեստին պետության ստեղծումը. Նեթանյահու

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Իսրայելը թույլ չի տա Պաղեստին պետության ստեղծումը Գազայի հատվածում, և տարածաշրջանի վերակառուցումը չի սկսվի՝ մինչև արմատական ​​իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժումը չապառազմականացվի և լիովին չզինաթափվի։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա ընդգծել է, որ Իսրայելը մտադիր է պահպանել վերահսկողությունը Հորդանան գետից մինչև Միջերկրական ծով ընկած ամբողջ տարածքի, այդ թվում՝ Գազայի հատվածի նկատմամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես արդեն լսում եմ հայտարարություններ, որ մենք թույլ կտանք Գազայի վերակառուցում ապառազմականացումից առաջ։ Դա տեղի չի ունենա։ Ես լսել եմ, որ մենք պատրաստվում ենք թուրք և կատարցի զինվորների տեղափոխել Գազա։ Դա նույնպես տեղի չի ունենա։ Ես լսում եմ, որ ես թույլ կտամ Պաղեստին պետության ստեղծումը Գազայում։ Դա տեղի չի ունեցել և տեղի չի ունենա»,- հայտարարել է Նեթանյահուն։

Իսրայելի վարչապետն ընդգծել է, որ  որ վերջին պատանդի՝ 24-ամյա Ռան Գվիլիի մնացորդները հունվարի 26-ին վերադարձնելուց հետո Իսրայելը կենտրոնացած է ՀԱՄԱՍ-ի զենքի ոչնչացման և Գազայի հատվածի ապառազմականացման ուղղությամբ, որը ներառում է զինյալների թունելների ոչնչացումը: Նեթանյահուն ասել է, որ դա ձեռք կբերվի կա՛մ հեշտ, կա՛մ բարդ միջոցներով, բայց տեղի կունենա «ամեն դեպքում»:

2025 թվականի հոկտեմբերին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի իշխանությունները համաձայնության եկան հրադադարի շուրջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից մշակված խաղաղության ծրագրի շրջանակներում: ԱՄՆ-ը, Թուրքիան, Կատարը և Եգիպտոսը հանդես եկան որպես Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի երաշխավորներ: Առաջին փուլի ընթացքում ՀԱՄԱՍ-ի զինյալները վերադարձրին բոլոր կենդանի մնացած իսրայելցի պատանդներին՝ պաղեստինցի բանտարկյալներին իսրայելական բանտից ազատ արձակելու դիմաց։

Հունվարի կեսերին Սպիտակ տունը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու Թրամփի ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին: Այն կստեղծի «Խաղաղության խորհուրդ» և դրան հաշվետու Ազգային կոմիտե, որը կստանձնի տարածաշրջանի կառավարումը մինչև Պաղեստինի ազգային վարչակազմի պատրաստ լինելը ստանձնելու այս պատասխանատվությունը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի