Բաքուն ՌԴ լրատվամիջոցին մեղադրում է Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերությունների դեմ ապատեղեկատվական արշավի համար

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը (MEDIA) հայտարարություն է տարածել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշնակցությունը թիրախավորող ապատեղեկատվության վերաբերյալ։ Նշվում է, որ «մի շարք արտասահմանյան առցանց լրատվական ալիքներ և սոցիալական ցանցեր տարածում են կասկածելի ծագում ունեցող ապատեղեկատվություն», որը «չի արտացոլում իրականությունը և նպատակ ունի վնասել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշինքին»։

Նախնական հետաքննության արդյունքում պարզվել է, որ այս ապատեղեկատվական արշավը սկիզբ է առել ինտերնետի ռուսալեզու հատվածից և ծագել է Tsargrad.tv ռեսուրսից։

«Մենք խստորեն դատապարտում ենք մեր երկրի դեմ ուղղված նման ապատեղեկատվության տարածումը, որը նպատակ ունի կեղծ և մանիպուլյատիվ բովանդակության միջոցով մոլորեցնել հասարակական կարծիքը, ինչպես նաև խաթարել Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական և դաշնակցային հարաբերությունները, և ընդգծում ենք դրա անընդունելիությունը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի և Թուրքիայի լրագրողներին և լրատվամիջոցներին՝ սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել նման ապատեղեկատվության փորձերի դեմ, զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարածումից և պատասխանատու կերպով պաշտպանել տեղեկատվական տարածքը»,- ասվում է հայտարարության մեջ։

Միաժամանակ, կոչ է արվում երկու երկրների հանրությանը՝ «չհավատալ կեղծ լուրերին և առաջնորդվել միայն պաշտոնական մարմինների հայտարարություններով»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի