Amnesty International-ն արշավ է սկսել՝ Ալիևին կոչ անելով ազատ արձակել բանտարկված ադրբեջանցի լրագրողներին

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Amnesty International-ն արշավ է սկսել ադրբեջանական Meydan TV-ի գործով կալանավորված լրագրողներին ազատ արձակելու համար։ Կազմակերպությունը կոչ է անում հանրությանը դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ լրագրողներին ազատ արձակելու խնդրանքով։

Կազմակերպության կողմից պատրաստված դիմումի ձևանմուշում նշվում է, որ գործով ձերբակալվել է 12 մարդ, որոնցից առնվազն 3-ը շտապ բժշկական օգնության կարիք ունեն։

«Լրագրողների քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի և անկախ լրատվամիջոցների նկատմամբ կառավարության կողմից շարունակական ճնշումների մաս է կազմում։ Կոչ ենք անում անհապաղ օգնել դադարեցնել նրանց կամայական կալանքն ու հետապնդումները, խորը մտահոգություն ենք հայտնում առնվազն երեք անձի առողջության վատթարացման կապակցությամբ, որոնց մերժվել է անհրաժեշտ բժշկական օգնությունը։ Բավարար բժշկական օգնության բացակայությունը և այն պայմանները, որոնցում պահվում են 12 լրագրողները, ներառյալ՝ խցերի գերբնակեցումը, սեռական ոտնձգությունները և սպառնալիքները, ինչպես նաև հոգեբանական ճնշումը, կարող են համարվել խոշտանգումներ և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք և խախտում են Ադրբեջանի մարդու իրավունքների պարտավորությունները»,- ասվում է դիմումում։

Կազմակերպությունը շեշտել է, որ անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող անձինք են Meydan TV-ի գլխավոր խմբագիր Այնուր Էլգունեշը, լրագրողներ Շամշադ Աղան և Ուլվիյա Ալին։

2024 թվականի դեկտեմբերի 6-ին Meydan TV-ի գործով կալանավորվել են կայքի ադրբեջանական ներկայացուցչության ղեկավար Այնուր Էլգունեշը, լրագրողներ Ռամին Դեկոն (Ջաբրայիլզադե), Այսել Ումուդովան, Այթաջ Թափդիգը, Խայալա Աղաևան, Նաթիգ Ջավադլին և քաղաքացիական հասարակության անդամ Ուլվի Թահիրովը։ Ավելի ուշ Meydan TV-ի գործի շրջանակում ձերբակալվել են նաև «Argument.az» կայքի գլխավոր խմբագիր, լրագրող Շամշադ Աղան, լրագրողներ Նուրլան Լիբրեն, Ֆաթիմա Մովլամլին, Ուլվիյա Ալին (Գուլիևա) և լուսանկարիչ Ահմեդ Մուխտարը։

Բոլորը մեղադրվում են մի քանի հոդվածներով, հիմնականում՝ մաքսանենգության։ Ձերբակալված լրագրողներից ոչ մեկը չի ընդունում առաջադրված մեղադրանքները։ Նրանք ասում են, որ ձերբակալվել են իշխանության քաղաքական հրահանգով՝ լրագրողական գործունեության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի