Մենք կանգնած ենք Հայաստանի և նրա ժողովրդի կողքին. Մայա Սանդու

Լուրեր

14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
Բոլորը

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ունեցած ելույթում խոսել է երկու պատերազմների մասին, որոնց բախվում է Եվրոպան, թե ինչպես են ժողովրդավարությունները ենթարկվում հարձակման, ինչպես են այդ հարձակումներն ուժեղանում տեխնոլոգիաների կողմից, և «թե ինչ պետք է անենք մեր խաղաղությունը, մեր ժողովրդավարական ընտրությունները և մեր ազատությունը պաշտպանելու համար»։

Նա ասել է, որ Ռուսաստանն Ուկրաինայում իրականացնում է ավանդական լայնածավալ ռազմական ներխուժում։ Ըստ նրա՝ մինչ «մեր ուշադրությունը ճիշտ կերպով կենտրոնացած է այս պատերազմի վրա, ծավալվում է երկրորդ պատերազմը․ դա պատերազմ է մեր ժողովրդավարությունների դեմ»։

Սանդուն անդրադաձել է նաև Հայաստանի թիրախավորմանը։

«Հիմա Հայաստանն է դառնում նույն ռազմավարության թիրախը՝ ուղղված ինքնիշխանության թուլացմանը, ժողովրդավարական ընտրությունների վրա ազդելուն և ներքին խոցելիությունների շահագործմանը։ Մենք կանգնած ենք Հայաստանի և նրա ժողովրդի կողքին, երբ նրանք աշխատում են դիմադրել այս ճնշումներին և պաշտպանել իրենց ժողովրդավարական ապագան»,- ընդգծել է Սանդուն։

Նա հավելել է, թե այս հիբրիդային պատերազմի վարման բոլոր եղանակներից ժողովրդավարությունների ապագայի համար ամենավտանգավորը տեղեկատվական մանիպուլյացիան է, որն ուժեղանում է տեխնոլոգիայի, անթափանց ալգորիթմների և արհեստական ​​բանականության միջոցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի